Ալբերտա - Վիքիպեդիա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալբերտա (այլ կիրառումներ)
| ||||
![]() | ||||
Երկիր | ![]() | |||
Կարգավիճակ | Կանադայի նահանգ | |||
Մտնում է | Կանադա | |||
Վարչկենտրոն | Էդմոնտոն[1] | |||
Խոշորագույն քաղաք | Կալգարի | |||
Ամենաբարձր կետ | Mount Columbia? | |||
Օրենսդրական մարմին | Legislature of Alberta?[2] | |||
Դատական մարմին | Court of Appeal of Alberta? | |||
Պաշտոնական լեզուներ | անգլերեն | |||
Բնակչություն | ▼4 262 635 մարդ (2021)[3] | |||
Խտություն | 5,85 | |||
Տարածք | 661 848 | |||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ - Ցածրագույն կետ | Կոլումբիա[4], 3747 մ Վուդ Բուֆալո ազգային պարկ, 152 մ | |||
![]() | ||||
![]() | ||||
Հիմնադրված է | սեպտեմբերի 1, 1905[5] թ. | |||
Սահմանակցում է | Մոնտանա, Սասկաչևան, Բրիտանական Կոլումբիա և Հյուսիսարևմտյան տարածքներ | |||
Ժամային գոտի | MDT?[6] | |||
Հապավում | Alta. և Alb. | |||
Փոխարինեց | Alberta District?, Athabasca District?, Saskatchewan District? և Assiniboia District? | |||
ISO 3166-2 կոդ | CA-AB | |||
Հեռախոսային կոդ | 780, 403, 825 և 587 | |||
Փոստային ինդեքսներ | AB | |||
Անվանված է | Լուիզա Բրիտանացի Արգայլի դքսուհի[7] | |||
alberta.ca(անգլ.) | ||||
Ալբերտա (անգլ.՝ Alberta [ælˈbɜrtə]), Կանադայի 10 նահանգներից մեկը։ Մայրաքաղաքը՝ Էդմոնտոն քաղաքն է[8], խոշորագույն քաղաքը՝ Կալգարի։ Բնակչությունը՝ ▼4 262 635 մարդ (2021)[3]: Մակերեսը՝ 661 848 կմ²։
Ալբերտան գտնվում է Կանադայի արևմտյան հատվածում, արևմուտքում սահմանակցում է Բրիտանական Կոլումբիա նահանգի, արևելքում՝ Սասկաչևանի, հյուսիսում՝ Հյուսիս-Արևմտյան տարածքների և հարավում՝ Մոնտանա նահանգի հետ։
Ալբերտայի մայրաքաղաք Էդմոնտոնը գտնվում է նահանգի կենտրոնից դեպի հարավ։ Մայրաքաղաքից 300 կմ հեռավորության վրա գտնվում է Կալգարի քաղաքը, որը համարվում է նահանգի ամենախոշոր քաղաքը։ Էդմոնտոնը համարվում է Կանադայի նավթային ավազների և այլ հյուսիսային ռեսուրսների յուրացման կենտրոն։ Վերջին տվյալների համաձայն, այդ երկու քաղաքային շրջանների բնակչությունը գերազանցել է 1 միլիոնը[9]։
Ալբերտան իր անվանումը ստացել է Վիկտորիա թագուհու և արքայազն Ալբերտի երկրորդ դստեր՝ արքայադուստր Լուիզա Կարոլինա Ալբերտայի պատվին (1848-1939)։ Լուիզան Կանադայի 1878-1883 թվականներին ղեկավարող գեներալ-նահանգապետ մարկիզ Լորնի կինն էր։ Լուիզ լիճը, Կարոլին գյուղը և Ալբերտայի լեռը նույնպես իրենց անունը ստացել են Լուիզա արքայադստեր պատվին։ 2014 թվականի սեպտեմբերի 15-ից նահանգի վարչապետը Ջիմ Պրենտիսն է։
Ալբերտան զբաղեցնում է 661 848 կմ² մակերես, որը 5 %-ով փոքր է Տեխասի տարածքից կամ 20%-ով մեծ է Ֆրանսիայի տարածքից[10]։ Այն մեծությամբ չորրորդ խոշոր նահանգն է Քվեբեկից, Օնտարիոյից և Բրիտանական Կոլումբիայից հետո։
Նահանգի ամենաբարձր կետը 3747 մետր է, որը գտնվում է Կոլումբիա լեռան բարձունքին՝ Ժայռոտ լեռներում, իսկ ամենացածր կետը՝ 152 մետր է, որը գտնվում է Վուդ Բուֆալո ազգային պարկի հյուսիսարևելյան հատվածում[11]։
Ալբերտան ունի չոր ցամաքային կլիմա, որին բնորոշ է տաք ամառը և ցուրտ ձմեռը։ Տարածքը բաց է արկտիկական սառը հոսանքների համար, այդ պատճառով ձմռանը այստեղ լինում են սառնամանիքներ։ Ջերմաստիճանը այստեղ տատանվում է -54 °C-ից (−65 °F) Ալբերտայի հյուսիսային շրջաններում մինչև -46 °C (−51 °F) Ալբերտա նահանգի հարավային շրջաններում։ Ամռանը առավելագույն ջերմաստիճանը լեռներում կազմում է 32 °C (90 °F), իսկ Ալբերտայի հարավային շրջաններում՝ 40 °C (104 °F)[12]:
- ↑ 9 // Alberta Act
- ↑ 12 // Alberta Act
- ↑ 3,0 3,1 3,2 https://www12.statcan.gc.ca/census-recensement/2021/dp-pd/prof/details/page.cfm?Lang=E&SearchText=Alberta&DGUIDlist=2021A000248&GENDERlist=1,2,3&STATISTIClist=1,4&HEADERlist=0
- ↑ «Principal heights by range or region». Статистическая служба Канады. 2005 թ․ փետրվարի 2. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ 25 // Alberta Act
- ↑ 2 // (unspecified title)
- ↑ https://web.archive.org/web/20140409220110/http://alberta.ca/history.cfm
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 15.
- ↑ «Statistics Canada—CMA population estimates». Statistics Canada. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Statistics Canada (2005 թ․ փետրվար). «Land and freshwater area, by province and territory». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Climate and Geography». About Alberta. Government of Alberta. 2008. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Climate of Alberta». Agroclimatic Atlas of Alberta. Government of Alberta. 2003. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 1-ին.
Բառարաններ և հանրագիտարաններ | |||
---|---|---|---|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 148)։