hy.wikipedia.org

Ալբերտ Արիստակեսյան - Վիքիպեդիա

  • ️Fri Aug 10 1928

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալբերտ Արիստակեսյան

Ծնվել էօգոստոսի 10, 1928
Դաշտամեջ, Հայաստան
Մահացել էհունիսի 22, 1979 (50 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ
Հաստատություն(ներ)Պիոներ կանչ, Ավանգարդ, Գրական թերթ, Խորհրդային գրականություն և Պատմաբանասիրական հանդես
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն
ԿուսակցությունԽՄԿԿ

Ալբերտ Վրթանեսի Արիստակեսյան (օգոստոսի 10, 1928, Դաշտամեջ, Հայաստան - հունիսի 22, 1979, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1966 թվականից։

Ծնվել է Չանախչի (այժմ՝ Արարատի մարզի Զանգակատուն) գյուղում։ 1950 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայկական բաժինը։ 1951-1952 թվականներին եղել է սրբագրիչ «Պիոներ կանչ», 1952-1953 թվականներին՝ «Ավանգարդ» թերթերում, 1953-1962 թվականներին՝ գրական աշխատող, բաժնի վարիչ և պատասխանատու քարտուղար «Գրական թերթ»-ում, 1962-1965 թվականներին՝ բաժնի վարիչ «Սովետական գրականություն» ամսագրում, 1965-1970 թվականներին՝ ավագ գիտաշխատող «Պատմաբանասիրական հանդես»-ում, 1970-1979 թվականներին՝ «Սովետական գրականություն» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ։ 1966 թվականին «Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործությունը և ետպատերազմյան հայ պոեզիայի հարցերը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1975 թվականին «Պարույր Սևակ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Մահացել է 1979 թվականին, Երևանում[1]։ ԽՄԿԿ անդամ 1954 թվականից։

  • Բանաստեղծների ու բանաստեղծության մասին, Երևան, «Հայաստան», 1971, 180 էջ։
  • Պարույր Սևակ, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1974, 448 էջ։
  • Սիլվա Կապուտիկյան, Երևան, «Սովետական գրող», 1983, 200 էջ։
  • Պարույր Սևակ։ Կենսամատենագրություն, Երևան, ՀՍՍՀ Գրքասերների ընկերություն-«Սովետական գրող», 1983, 52 էջ։
  • Պարույր Սևակ, վերահրատարակություն, Երևան, «Սովետական գրող», 1984, 400 էջ։
  1. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 79.