hy.wikipedia.org

Աննա Կալանդաձե - Վիքիպեդիա

  • ️Mon Dec 15 1924

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աննա Կալանդաձե
ანა კალანდაძე

Ծնվել էդեկտեմբերի 15, 1924
ԾննդավայրԽիդիսթավ (Չոխատաուրի շրջան), Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմարտի 11, 2008 (83 տարեկան)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրաստան
ԳերեզմանՄթածմինդա
Մասնագիտությունբանաստեղծուհի, թարգմանչուհի և գրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
Պարգևներ
ԱմուսինShalva Mchedlishvili?
 Ana Kalandadze Վիքիպահեստում

Աննա Կալանդաձե (վրացերեն՝ ანა კალანდაძე, դեկտեմբերի 15, 1924, Խիդիսթավ (Չոխատաուրի շրջան), Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 11, 2008, Թբիլիսի, Վրաստան), վրացի բանաստեղծուհի, թարգմանչուհի, ակադեմիկոս, վրաց ժամանակակից պոեզիայի կարկառուն դեմքերից։

Աննա Կալանդաձեն ծնվել է 1924 թվականին, Վրաստանի Ճոխաթաուրիի շրջանի Խիդիսթավի գյուղում։ Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։

Բանաստեղծական բազմաթիվ գրքերի հեղինակ է, թարգմանված է աշխարհի շատ լեզուներով, այդ թվում՝ հայերեն։ Զբաղվել է եռանդուն թարգմանական աշխատանքով։

Աշխատել է Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի լեզվագիտության ինստիտուտում։

Վրաստանի պետական, Շոթա Ռուսթավելու, Գալակտիոն Տաբիձեի և այլ մրցանակների դափնեկիր է[2]։

Մահացել է 2008 թվականին, մարմինն անփոփված է Մթածմինդայի պանթեոնում։

  • «Ես մի գեղեցիկ ընկեր ունեի...»; «Ձեռքդ պահիր կրծքիս վրա, երկիր վրաց...»; Քյալլա թափա (բանաստեղծություններ)։ Վրացական պոեզիա, Ե., «Արմավ», 2017, էջ 5-7։ Թարգմ.՝ Գագիկ Դավթյան։
Աննա Կալանդաձեի գերեզմանը
  1. https://saba.com.ge/award/winners/2006
  2. Վրացական ժամանակակից պոեզիա. Երևան: ՀԳՄ հրատարակչություն. 2007. էջ 16.

 ⛭ 

  

Թեմատիկ կայքեր

 

GND136030025 · ISNI0000000114495663 · LCCNno89018966 · NKCxx0089715 · SUDOC192764446 · VIAF80443470 · WorldCat VIAF80443470