hy.wikipedia.org

Աստղաբերդ (Քղիի գավառ) - Վիքիպեդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աստղաբերդ (այլ կիրառումներ)


Աստղաբերդ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում, Քղի գետի վերին հոսանքի հովտում, Աստղաբերդ լեռան մոտ, գեղատեսիլ տափարակի վրա։

Բնակավայրի անվանումը կապված է Աստղիկ աստվածուհու հետ։

Աստղաբերդը ավերվել է Մեծ եղեռնի տարիներին։ Գյուղի հայ բնակիչներից թուրքական յաթաղանին զոհ է գնացել 1081 մարդ։ Փրկվել են 140 մարդ, որից 125-ը՝ արտագաղթել են։

1909 թվականին ուներ 130 տուն՝ 910 հայ և 100 այլազգի բնակիչներով։ XX դարի սկզբին ուներ 250 տուն՝ 1500 հայ բնակչով և 10 տուն քուրդ բնակիչ։ 1914-ին հայ բնակիչների թիվը հասնում էր մոտ 1250-ի

Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։ Աստղաբերդը հայտնի էր իր ընկույզով։

Աստղաբերդն ուներ Ս. Գևորգ (կառուցված 1001 թ.) և Ս. Սարգիս (կառուցված 1121 թ.) անուններով եկեղեցիներ։ Ս. Գևորգ եկեղեցու տեղում հնագույն ժամանակներում եղել է Աստղիկ աստվածուհուն նվիրված մեհյան, որը եկեղեցու էր վերածված առանց դրա ընդհանուր կառուցվածքը էական փոխելու։ Եկեղեցու տակով հոսել է ջրառատ գետակ, որը միանգամից կարող էր գործի դնել 3 ջրաղաց։

Աստղաբերդի մոտ, Օրոր անունով գետակի ափին, պահպանվել էին Աստղաբերդ ամրոցի ավերակները։ Գյուղից ոչ հեռու գտնվում էին Ս. Կիրակոս վանքի ավերակները։

Գյուղում կար ուսումնարան[1]։

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 344

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 577

Քաղաքներ
Գյուղեր

ԱբողանքԱբուղնակԱգարակԱգբունդարԱգրակԱզնիկԱթթուն ՀուսեյնԱլթանԱլթըն-ՀուսեինԱլիյարանԱլմալիԱլմալուԱկինեվանքԱկիպիվանԱղաթուզլաԱղայե-ՇենլիկԱղաքյոյԱղբզուտԱղբլուրԱմառիճԱպողնակԱռեկԱռինձԱսեղԱստղաբերդԱվրտնիկԱպարԱրեգԱրմենիկԱրնիսԱրքԱփեվանքԲիլիջաԳառկալըԳառկալը (այլ գյուղ)ԴարմանԴուշանԶոկանԷլբեկԹաթկիլանԻնախԼեքԼճիկԽաշգեղԽաչաթուրԽասգյուղԽարաբաԽարաբեքԽոլանքԽոլխոլԽոյուզԽոշքարԽոսնակԽովասԽոփձորԽուբսԽուպեքԾերմակԾծվարսԿալաջիքյոյԿարաբեկԿարակայգան ՄեծԿարակայգան ՓոքրԿարգալիԿզըլ ՄեջիդԿըզըլ ՉիբուխԿոճակՀանգստունՀարկապՀարտիվՀեթևՀոլանքՀողասՀողեսՂազիՃերմակՃպըռգեղՄասրումՄելիքանՄեխոխՄիրզաՄոզիկ ՆերքինՄոզիկ ՎերինՄուրավանցՅոլմեջՇենՇուրուկՉահանգչիՉանՉանախչիՉարիբաշՉեթմանՉելեբիՉերմանՉերմեՉիրիկՉիֆթլիկՉոմագՉումախՊնախՋերմանՋիբերՍագաձորՍագնիսՍեղանքՍեղանք (ավերակ)ՍերկևիլՎիմախորՏզմորիՏինեկՓարչեվանքՔարբույսՕղնուտՕրորՖեմ