hy.wikipedia.org

Արկադի Թամազյան - Վիքիպեդիա

  • ️Sat Apr 01 1978

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արկադի Թամազյան
Դրոշ
Դրոշ
(2-րդ) Ալավերդիի համայնքապետ
Դրոշ
Դրոշ
հոկտեմբերի 12, 2022 - դեկտեմբերի 5, 2023
Դրոշ
Դրոշ
Ախթալայի համայնքապետ
Դրոշ
Դրոշ
նոյեմբերի 5, 2017 - սեպտեմբերի 25, 2022
Դրոշ
Դրոշ
(1-ին) Ճոճկանի համայնքապետ
2012 - 2016
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 1, 1978 (46 տարեկան)
Ծննդավայր Ճոճկան, Թումանյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Արկադի Թամազյան (ապրիլի 1, 1978, Ճոճկան, Թումանյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական և քաղաքական գործիչ, Ալավերդու համայնքապետ (2022-2023), Ախթալայի համայնքապետ (2017-2022) և Ճոճկանի համայնքապետ (2012-2017), «Ապրելու Երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ[1][2]։

Ծնվել է 1978 թվականի ապրիլի 1-ին[2]։ 1984-1995 թվականներին սովորել և ավարտել է Ճոճկանի միջնակարգ դպրոցը[2]։ 1995-1999 թվականներին սովորել և ավարտել է Երևանի «Միջազգային անկախ բնապահպանական և քաղաքագիտական համալսարանը»[2]։ 1996-1998 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում[2]։

2012 թվականի սեպտեմբերի 9-ի «Տեղական ինքնակառավարման մարմինների» ընտրություններում ընտրվել և 2016 թվականին վերընտրվել է Լոռու մարզի Ճոճկան համայնքի ղեկավար[1][2]։ 2017-2022 թվականներին եղել է Ախթալայի համայնքապետ[1][2]։ 2022 թվականի սեպտեմբերի 25-ի «Տեղական ինքնակառավարման մարմինների» համամասնական ընտրակարգով ընտրություններում ընտրվել է Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավար[2]։ 2022 թվականի նոյեմբերի 15-ին ստանձնել է Ալավերդի համայնքի ղեկավարի լիազորությունները[2]։ 2023 թվականի ապրիլի 22-ին ընտրվել է «Ապրելու Երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ[2]։

Ամուսնացած է, ունի երկու որդի[1][2]։

2020 թվականի հոկտեմբերի 24-ից կամավոր ընդգրկվել է զորահավաքային միջոցառումներին և մասնակցել 44-օրյա պատերազմին՝ ղեկավարելով Լոռու մարզի կամավորական առաջին վաշտը որպես վաշտի հրամանատար[1]։

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ««Ապրելու երկիր» կուսակցությունը կմասնակցի Ալավերդի համայնքում տեղի ունենալիք ավագանու ընտրություններին». news.am. 2022 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 6-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 «Արկադի Թամազյան». apreluyerkir.am. 2022 թ․ ապրիլի 26. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 6-ին.