Բուրսա - Վիքիպեդիա
- ️Sun Feb 21 2016
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր | |
---|---|
Բուրսա | |
թուրքերեն՝ Bursa | |
![]() | |
Երկիր | ![]() |
Համայնք | Բուրսայի մարզ և Հյուդավենդիգար |
Հիմնադրված է | 202 թ. |
Մակերես | 11 043 կմ² |
ԲԾՄ | 100±1 մետր |
Պաշտոնական լեզու | թուրքերեն |
Բնակչություն | ▲2 994 521 մարդ (2018) |
Ժամային գոտի | UTC+3 և DAZD? |
Հեռախոսային կոդ | 224 |
Փոստային դասիչ | 16000 |
Պաշտոնական կայք | bursa.bel.tr(թուրքերեն) |
![]() | |
Բուրսա (թուրքերեն՝ Bursa, կամ Պրուսա հուն․՝ Προύσα), խոշոր քաղաք Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում։ Այն իր մեծությամբ չորրորդն է՝ Ստամբուլից, Անկարայից և Իզմիրից հետո։ Բնակչությունը՝ ▲2 994 521 մարդ (2018)։
2000 թվականի մարդահամարի համաձայն Բուրսայի բնակչությունը հասել է 1 194 687-ի, իսկ բնակչության մեծամասնությունը կազմում են թուրքեր։ Մինչ XX դարը տարածված էր քաղաքի հունական անվանումը՝ Պրուսա (հուն․՝ Προύσα, Պրուսա), ինչպես նաև Բրուսա։ Թուրքեր քաղաքին անվանում են նաև Եշիլ Բուրսա (Yeşil Bursa — «Կանաչ Բուրսա»)։
1912 թվականին քաղաքում բնակվում էին՝
395 թվականից մինչև 1326 թվականը քաղաքը գտնվել է Բյուզանդական կայսրության կազմում, իսկ 1326 թվականին՝ բյուզանդացիների ջախջախումից հետո, քաղաքն անցել է Օսմանյան կայսրության կազմի մեջ։
1326-1365 թվականներին եղել է Օսմանյան կայսրության մայրաքաղաքը։ Այնուհետև մայրաքաղաք է դարձել Ադրիանապոլիսը, բայց Բուրսան չի կորցրել իր նշանակությունը որպես կայսրության առևտրային և հոգևոր կենտրոն։ Սուլթան Բայազիդ I-ը քաղաքում կառուցել է նախ Յըլդըրըմ Քըլլիեսի մզկիթը, ապա` Մեծ մզկիթը։ 1402 թվականին Մուհամմադ Սուլթան Միրզան հրդեհել է քաղաքը[2]։ Սակայն Բուրսան վերականգնվել է և մնացել կայսրության կենտրոններից մեկն ընդհուպ մինչև Կոստանդնուպոլսի անկումը։ 1487 թվականին նրա բնակչությունը կազմել է 45 հազար մարդ[3]։
Օսմանյան կայսրության օրոք քաղաքը հայտնի էր մետաքսե իրերով։
Քաղաքը մեծապես տուժել է 1855 թվականի փետրվարի 28-ի և ապրիլի 11-ին երկրաշարժերից, ինչպես նաև սարսափելի հրդեհից[4]։
1919-1922 թվականների հույն-թուրքական երկրորդ պատերազմի ընթացքում՝ 1920 թվականի ամռանը, քաղաքը գրավվել է հունական զորքերի կողմից, սակայն վերադարձվել է Թուրքիային 1922 թվականի վերջին։
1923 թվականին Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո Բուրսան դարձել է Թուրքիայի արդյունաբերական կենտրոններից մեկը։ Դա ուղեկցվել է բնակչության աճով (1927 թվականից 2015 թվականներին քաղաքի բնակչությունը աճել է երեսուն անգամ՝ 61 հազար մարդից հասնելով 1,184 հազարի), ինչի շնորհիվ Բուրսան դարձել է Թուրքիայի չորրորդ քաղաքը բնակչության թվաքանակով։
Քաղաքի գլխավոր տեսարժան վայրերը համարվում են Ուլուդաղ լեռան լեռնադահուկային հանգստավայրերը, Կանազ մզկիթը, Կանազ դամբարանը, ինչպես նաև կանաչ բուլվարները և այգիները, որոնք տարածված են ամբողջ քաղաքով մեկ։ Բուրսայում քրիստոնեական միակ եկեղեցին վերականգնվել է 2002- 2004 թվականներին՝ քրիստոնյաների կազմակերպած ցույցի արդյունքում[5]։
- Oyak-Renault-ի ավտոգործարան
- TOFAŞ-ի ավտոգործարան
- Coskunoz ավտոմոբիլային մամուլի սարքավորումների ընկերություն։
2002 թվականին քաղաքում բացվել է Բուրսայի մետրոպոլիտենը։ Գոյություն ունի այսպես կոչված «նոստալգիկ տրամվայ», կառուցվում է նաև ժամանակակից տրամվայի գիծ։ Ստամբուլին մոտ գտնվելու պատճառով քաղաքի բնակիչները օգտվում են Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանից և Սաբիհա Գյոքչենի անվան միջազգային օդանավակայանից։
Բուրսայում կան երկու պետական և մեկ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Ուլուդաղի համալսարանը, որը հիմնվել է 1975 թվականին, համարվում է քաղաքի ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունը։ Այս համալսարանը մինչև 1982 թվականը կոչվում էր «Բուրսայի համալսարան», ուր կրթություն էր ստանում մոտ 47 000 ուսանող։
Տեղական ֆուտբոլային ակումբը՝ «Բուրսասպորը» համարվում է 2009- 2010 թվականներին Թուրքիայի չեմպիոնը։ Ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտը Թիմսահ Արենան է, որը կառուցված է կոկորդիլոսի տեսքով[6]։
- Ժանսեմ (իրական անունը Հովհաննես Սեմերջյան, 1920-2013), հայկական ծագմամբ ֆրանսիացի նկարիչ,
- Խալիլ Յոնետկեն (1899-1968), թուրք երաժշտագետ, ֆոլկլյորիստ և մանկավարժ։
Պոլտավա, Ուկրաինա
Նիկոլաև, Ուկրաինա
Վիննիցա, Ուկրաինա
Դարմշտադտ, Գերմանիա (հուլիսի 7 1971)
Պլևեն, Բուլղարիա (հոկտեմբերի 30 1998)
Պլովդիվ, Բուլղարիա
Տիրանա, Ալբանիա (դեկտեմբերի 15 1998)
Գանձակ, Ադրբեջան
Ուստ Կամենոգորսկ, Ղազախստան (2011)
Բախչիսարայ, Ղրիմ, (փետրվարի 18 2010)
- ↑ 1,0 1,1 George Sotiriadis, An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, 1918
- ↑ Mohammad Habib, Khaliq Ahmad Nizami, A Comprehensive History Of India Vol.-V: The Delhi Sultanat (1970), p. 128
- ↑ The city in the Islamic world, Volume 1, ed. Salma Khadra Jayyusi, Renata Holod, Attilio Petruccioli, André Raymond, page 362.
- ↑ «Брусса». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Governor’s office orders only church in Bursa be vacated. Արխիվացված 2016-02-21 Wayback Machine(անգլ.)
- ↑ TİMSAH ARENA | Bursaspor Timsah Arena Stadyumu
- «Брусса». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Ֆոտո, վիդեո և աուդիո | |||
---|---|---|---|
Թեմատիկ կայքեր | |||
Բառարաններ և հանրագիտարաններ | |||
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 628)։