hy.wikipedia.org

Գանա - Վիքիպեդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գանա
Republic of Ghana
Գանայի դրոշ Զինանշան


Կարգավիճակինքնիշխան պետություն և երկիր
Ներառում էԱշանտի, Բրոնգ-Ահաֆո մարզ, Կենտրոնական շրջան, Արևելյան մարզ, Մեծ Աքրա, Հյուսիսային շրջան, Վերին Արևելյան շրջան, Վերին Արևմտյան շրջան, Վոլտա և Արևմտյան շրջան
Պետական լեզուանգլերեն
ՄայրաքաղաքԱքրա
Պետական կարգնախագահական հանրապետություն
Օրենսդիր մարմինԳանայի խորհրդարան
Երկրի ղեկավարՆանա Ակուֆո-Ադդո[1]
Կառավարության ղեկավարՆանա Ակուֆո-Ադդո[2]
Մակերես238 537 կմ²
Ազգաբնակչություն32 833 031 մարդ (2021)[3]
Խտություն106 մարդ/կմ²
ՀիմնԳիմին Գանը
Կարգախոս«Freedom and Justice»
Հիմնադրված է1957 թ.
ԱրժույթԳանայի ցեդի
Կենտրոնական բանկԳանայի բանկ
Ժամային գոտիUTC+0 և Աֆրիկա/Աքրա[4]
Հեռախոսային կոդ+233
Ինտերնետ-դոմեն.gh
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,632[5]
ghana.gov.gh(անգլ.)

Գանա (անգլ.՝ Ghana), Գանայի Հանրապետություն (անգլ.՝ Republic of Ghana), պետություն է Արևմտյան Աֆրիկայում։ Ազգերի համագործակցության անդամ է։ Ունի 24 603 500 բնակչություն։ Չնայած որ, Գանայի պետական լեզուն անգլերենն է, մարդիկ ավելի շատ տիրապետում են ականի, որը Գանայի ազգային լեզուն է։ Մայրաքաղաքը՝ Աքրա[6][7][8]։

Արևմուտքում Գանան սահմանակից է Կոտ դ'Իվուարի, հյուսիսում և հյուսիս-արևմուտքում Բուրկինա Ֆասոյի, արևելքում՝ Տոգոյի հետ։ Հարավում ողողվում է Գվինեյան ծոցի ջրերով։ Գանան պետություն է Արևմտյան Աֆրիկայում։ Երկրի մակերևույթը հարթավայրային է (150–300 մ), առավելագույն բարձրությունը՝ 876 մ (Զեբոբո լեռ)։ Հարավից ողողվում է Գվինեական ծոցի ջրերով, ափագիծը թույլ կտրտված է, իսկ ծովափի երկարությամբ ձգվում են Աքրայի և Ականի դաշտավայրերը։ Կան ոսկու, ալմաստի, մանգանի, բոքսիտների պաշարներ։

Կլիման մերձհասարակածային է՝ խիստ արտահայտված չոր և խոնավ սեզոններով։ Գետային ցանցը հարուստ է։ Խոշոր գետերն են Վոլտան, Անկոբրան, Տանոն, Պրան։

Միակ լիճը Բոսումտվին է։ Երկրի տարածքի մեծ մասը զբաղեցնում են մշտադալար անտառները, որոնք աստիճանաբար իրենց տեղը զիջում են տնկադաշտերին։ XV դարում Գանայում երևացին առաջին եվրոպացիները, որոնք այստեղից տանում էին մեծ քանակությամբ ոսկի, և երկիրը Եվրոպայում հայտնի դարձավ Ոսկե Ափ անունով։ XIX դարում սկսվեց երկրի զավթումը Անգլիայի գաղութարարների կողմից, և XX դարի սկզբին Գանայի տարածքը դարձավ անգլիական գաղութ՝ Ոսկե Ափ անունով։ 1956 թվականին Ոսկե Ափին միացվեց Տոգոյի մի մասը, որը նույնպես գտնվում էր անգլիական խնամակալության տակ։ 1957 թ-ին Ոսկե Ափը հռչակվեց անկախ պետություն և կոչվեց Գանա։ Գանայի բնակչության 73 %-ը պատկանում է գվինեական լեզվախմբին (էվեներ, գայեր, մոսիներ, ֆունտիներ, աչանտիներ և այլք)։ Երկրի տնտեսության հիմքը հանքարդյունաբերությունը և գյուղատնտեսությունն են։ Գործում են նաև սննդի, տեքստիլ, ծխախոտի, շինանյութերի արդյունաբերության, փայտամշակման ձեռնարկություններ։ Գյուղատնտեսական գլխավոր մշակաբույսը կակաոն է, որի արտադրությամբ և արտահանությամբ Գանան առաջատար տեղ է գրավում աշխարհում։ Մշակում են նաև կոկոսյան արմավենի, ցիտրուսներ, սուրճ, գետնանուշ, շաքարեղեգ և այլն։ Դեռևս հնուց Գանայում զարգացած էին բրուտագործությունը, փայտի փորագրությունը (կարմիր և սև փայտե ոճավորված արձանիկներ), բարձր մակարդակի է հասել ոսկու, արծաթի, բրոնզի գեղարվեստական մշակումը։

XV դարում Գանայում երևացին առաջին եվրոպացիները, որոնք այստեղից տանում էին մեծ քանակությամբ ոսկի, և երկիրը Եվրոպայում հայտնի դարձավ Ոսկե Ափ անունով։ XIX դարում սկսվեց երկրի զավթումը Անգլիայի գաղութարարների կողմից, և XX դարի սկզբին Գանայի տարածքը դարձավ անգլիական գաղութ՝ Ոսկե Ափ անունով։ 1956 թ-ին Ոսկե Ափին միացվեց Տոգոյի մի մասը, որը նույնպես գտնվում էր անգլիական խնամակալության տակ։ 1957 թ-ին Ոսկե Ափը հռչակվեց անկախ պետություն և կոչվեց Գանա։

Երկրներ

Ալժիր ԱլժիրԱնգոլա ԱնգոլաԲոտսվանա ԲոտսվանաԲուրկինա Ֆասո Բուրկինա ՖասոԲուրունդի ԲուրունդիԳաբոն ԳաբոնԳամբիա ԳամբիաԳանա ԳանաԳվինեա ԳվինեաԳվինեա Բիսաու Գվինեա ԲիսաուԵգիպտոս Եգիպտոս1Եթովպիա ԵթովպիաԶամբիա ԶամբիաԶիմբաբվե ԶիմբաբվեԷրիթրեա ԷրիթրեաԹունիս ԹունիսԼեսոթո ԼեսոթոԼիբիա ԼիբիաԿաբո ՎերդեԿամերուն ԿամերունԿենտրոնաաֆրիկյան Հանրապետություն Կենտրոնաաֆրիկյան ՀանրապետությունԿոմորյան Կղզիներ Կոմորյան ԿղզիներԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական ՀանրապետությունԿոնգոյի Հանրապետություն Կոնգոյի ՀանրապետությունԿոտ դ'Իվուար Կոտ դ'ԻվուարՀասարակածային Գվինեա Հասարակածային ԳվինեաՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան ՀանրապետությունՀարավային Սուդան Հարավային ՍուդանՄադագասկար ՄադագասկարՄալավի ՄալավիՄալի ՄալիՄավրիկիոս ՄավրիկիոսՄավրիտանիա ՄավրիտանիաՄարոկկո ՄարոկկոՄոզամբիկ ՄոզամբիկՆամիբիա ՆամիբիաՆիգեր ՆիգերՆիգերիա ՆիգերիաՉադ ՉադՋիբութի ՋիբութիՌուանդա ՌուանդաՍան Տոմե և Պրինսիպի Սան Տոմե և ՊրինսիպիՍեյշելյան կղզիներ Սեյշելյան կղզիներՍենեգալ ՍենեգալՍիերա Լեոնե Սիերա ԼեոնեՍոմալի ՍոմալիՍուդան ՍուդանԷսվատինի ԷսվատինիՏանզանիա ՏանզանիաՏոգո ՏոգոՈւգանդա ՈւգանդաՔենիա Քենիա

Աֆրիկայի քարտեզը

Չճանաչված և
մասամբ ճանաչված պետություններ
Կախյալ տարածքներ

1 Գտնվում է նաև Ասիայում։

Սեղմեք գունավորված տարածքի վրա՝ տեսնելու այդ տարածաշրջանի կամ երկրի անգլերենի մասին հոդվածը։

English speaking countries
English speaking countries

Այլ հղումներ

Հոդվածներ
Ցանկ
 
  • Տարածքներ և պետություններ, որտեղ անգլերենը պետական լեզու է կամ բնակչության մեծամասնության մայրենի լեզուն
Աֆրիկա
Ամերիկաներ
Եվրոպա
Օվկիանիա
 
  • Տարածքներ և պետություններ, որտեղ անգլերենը պաշտոնական լեզու է, սակայն ոչ բնակչության մեծամասնության մայրենի լեզուն
Աֆրիկա
Ամերիկաներ
Ասիա
Եվրոպա
Օվկիանիա

Կախյալ տարածքները ներկայացված են շեղատառերով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 680