Գեղամավան - Վիքիպեդիա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ | |
---|---|
Գեղամավան | |
Թուխ Մանուկ մատուռ | |
Երկիր | ![]() |
Մարզ | Գեղարքունիքի մարզ |
Համայնք | Գեղարքունիքի մարզ, Նոր Բայազետի գավառ և Սևանի շրջան |
Մակերես | 29,48 կմ² |
ԲԾՄ | 1850 մ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 1721[1] մարդ (2011) |
Ազգային կազմ | Հայեր |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի |
Ժամային գոտի | UTC+4 |
Փոստային դասիչ | 1507 |
![]() ![]() | |
Գեղամավան, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում[2]։
Գտնվում է Հրազդան գետի ձախափնյակում, մարզկենտրոն Գավառից 37 կմ հյուսիս-արևմուտք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1850 մ բարձրության վրա։ Գյուղի արևելյան մասում գտնվում է եկեղեցին[3]։
Գեղամավանի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Ներկայիս բնակչության նախնիները 1828-1829 թվականներին այստեղ են գաղթել Պարսկահայաստանի Մակուի գավառի Անձուկ և Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի գյուղերից։
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 422 | 1410 | 1730 | 1798 | 1137 | 1396 | 1915 | 2080 | 1773 | 1721[1] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և բանջարաբուծությամբ։
Գյուղի հարավարևմտյան մասում գտնվում է Սուրբ Հովհաննես եկեղեցի, արևմտյան կողմում՝ Սուրբ Աստվածածին մատուռ։
- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
- ↑ Kiesling, Brady; Kojian, Raffi (2005). Rediscovering Armenia: Guide (2nd ed.). Yerevan: Matit Graphic Design Studio. էջեր 74–75. ISBN 99941-0-121-8.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 54» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 օգոստոսի 11-ին.
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 41, available online at the website of the Internet Archive: