hy.wikipedia.org

Գերդա Քրիստիան - Վիքիպեդիա

  • ️Sat Dec 13 1913

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գերդա Քրիստիան
գերմ.՝ Gerda Christian
Ծնվել էդեկտեմբերի 13, 1913
ԾննդավայրԲեռլին, Գերմանական կայսրություն
Մահացել էապրիլի 14, 1997 (83 տարեկան)
Մահվան վայրԴյուսելդորֆ, Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունքարտուղար
ԱմուսինEckhard Christian?
Ստորագրություն
Изображение автографа

Գերդա Քրիստիան (գերմ.՝ Gerda Christian, ի ծնե՝ Գերդա Դարանովսկի (գերմ.՝ Gerda Daranowski); դեկտեմբերի 13, 1913, Բեռլին, Գերմանական կայսրություն - ապրիլի 14, 1997, Դյուսելդորֆ, Գերմանիա), Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում եղել է Ադոլֆ Հիտլերի անձնական քարտուղարուհին։ Գերդան այն քչերից էր, որոնք կարողացան ողջ դուրս գալ ֆյուրերբունկերից և ապրել մինչև խոր ծերություն։

Գերդան սկսել է աշխատել Հիտլերի մոտ 1937 թվականց, երբ նրա երկու քարտուղարուհիները՝ Յոհաննա Վոլֆը և Քրիստա Շրյոդորը այլևս չէին կարողանում աշխատել մեծ քանակով կուտակված փաստաթղթերի հետ։

1943 թվականի փետրվարին նա ամուսնացել է լյուֆտվաֆե սպա Էրհարդ Քրիստիանի հետ, ինչը պատճառ դարձավ Հիտլերի գրասենյակից հեռանալուն։ Նրան փոխարինեց Տրադուլ Յունգեն, սակայն մի քանի ամսից Քրիստիանը վերադարձավ աշխատանքի։ 1945 թվականի մայիսի 1-ին Հիտլերի մոտիկ շրջապատի հետ փորձել է լքել շրջափակված Բեռլինը։ Խումբը թաքնվել է Բեռլինի քանդված շենքի նկուղում, սակայն մայիսի 2-ին նրանց բռնել են խորհրդային զորքերը։

Պատերազմից հետո Գերդան տեղափոխվեց Դյուսելդորֆ, որտեղ աշխատում էր հյուրանոցում։ Ընկերական կապ էր պահում Վերներ Նաումանի հետ (նեոնացիստական կազմակերպության ղեկավար)։ Մահացել է 1997 թվականին քաղցկեղից։

Գերդայի կերպարը օգտագործվել է շատ ֆիլմերում։

  1. «Hitler: The Last Ten Days (1973)». IMDb.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 8-ին.
  2. «The Death of Adolf Hitler (1973) (TV)». IMDb.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 8-ին.
  3. «Untergang, Der (2004)». IMDb.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 8-ին.