Դանիո-ռերիո - Վիքիպեդիա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիո-ռերիո[1] կամ «կանացի գուլպա»[2](լատին․՝ Danio rerio)` Քաղցրահամ ջրերում ապրող ճառագայթալողակ ձկների տեսակ ծածանազգիների ընտանիքից (լատին․՝ Cyprinidae)։ Հայտնի ակվարիումային ձուկ է։ Հանդիսանում է մոդելային օրգանիզմ կենսաբանության զարգացման մեջ և անգլիական գրականությունում հայտնի է ինչպես zebrafish: Դանիո-ռերիո հանդիսանում է առաջին տնային կենդանին, գենետիկորեն մոդիֆիկացված գեներով 2003 թվականին։ (см. GloFish)
Սա ակվարիումային ձուկ է չափերով մինչև 7 սանտիմետր երկարությամբ, հիմնական գույնը արծաթագույնն է վառ կապույտ գծերով։ Երիտասարդ ձկների մոտ լողաթևերը կարճ են, ժամանակի ընթացքում երկարում են և ձևավորում են քող։ Լողաթևերի ծայրերը կարող են ներկված լինել դեղին գույնով։ Էգի տարբերիչ հատկանիշը հանդիսանում է նրա որովայնը — էգերի մոտ այն ավելի հաստ է։
Բնակվում է Պակիստանի, Հնդկաստանի, Բանգլադեշի, Նեպալի, Մյանմայի և Բութանի գետերում և առվակներում։
- Քողային լողաթևերով;
- Ընձառյուծային գույնով;
- Անդրգենային GloFish:
Danio rerio-ն օգտագործվում է որպես մոդելային օրգանիզմ ողնաշարավորների զարագացման և ողնաշարի գեների ֆունկցիաների ուսումնասիրման համար[3]։ Այս մոդելի կարևորությունը հաստատված է եղել շատ գենետիկական հետազոտությունների արդյունքում։ Danio rerio — սա այն ձկների տեսակներից է, որոնք եղել են ուղեծրային տիեզերական կայանում։
Danio rerio-ն ունի առավելություններ այլ ողնաշարավորների նկատմամբ։ Սաղմը զարգանում է շատ արագ և ձվի շրջանից թրթուրի անցնում է երեք օրվա ընթացքում։ Սաղմերը խոշոր են, դիմացկուն, պինդ, թափանցիկ են և զարգանում են մոր օրգաիզմից դուրս[4]։
-
Danio rerio-ն մուտանտային գունավորմամբ (bleached blond)։ Նկարի վրայի կենդանին չորս օրական է։
- ↑ Книга:Жизнь животных. Рыбы|с=250}}
- ↑ Золотницкий, Николай Фёдорович (1851—1920) «Аквариум любителя»
- ↑ Mayden, Richard L.; Tang, Kevin L.; Conway, Kevin W.; Freyhof, Jörg; Chamberlain, Sarah; Haskins, Miranda; Schneider, Leah; Sudkamp, Mitchell; Wood Robert M.; Agnew, Mary; Bufalino, Angelo; Sulaiman, Zohrah; Miya, Masaki; Saitoh, Kenji; He, Shunping (2007). «Phylogenetic relationships of Danio within the order Cypriniformes: a framework for comparative and evolutionary studies of a model species». J. Exp. Zool. (Mol. Dev. Evol.). 308B: 642–654. doi:10.1002/jez.b.21175.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Dahm R. The Zebrafish Exposed // American Scientist. — 2006. — Vol. 94. — P. 446–453.
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|---|
Տաքսոնոմիա | |
Չափորոշչային վերահսկողություն | BNF: 12566007d · LCCN: sh85149694 · Microsoft: 2776878037 · NKC: ph1169816 |