Դեկտեմբերի 11 - Վիքիպեդիա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեկտեմբերի 11, տարվա 345-րդ (նահանջ տարիներին՝ 346-րդ) օրն է։
- Տարվա ավարտին մնում է 20 օր։
- 1876 - Թուրքիայում հրապարակվեց սահմանադրություն, որը մեծ վեզիր Միդհատի անունով կոչվեց Միդհատյան
- 1931 - Վեստմինստերյան ստատուտ, անգլիական պառլամենտի ակտը, որով սահմանվել են դոմինիոնների իրավական դրությունն և փոխհարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ։
- 1946` Միավորված ազգերի ընդհանուր ասամբլեայի կողմից ընդունված 96 (1) որոշումը՝ Ռաֆայել Լեմկինի դրդմամբ, առաջին անգամ ճանաչում է ցեղասպանությունը որպես միջազգային ոճիր։
- Տանգոյի հայրենիքում` Արգենտինայում, նշվում է Տանգոյի օրը,կազմակերպվում է մեծ Տանգոյի օրվան նվիրված Ֆեստիվալ։Եվ Բուենոս Այրեսում գրեթե յուրաքանչյուր անկյունում, մարդիկ պարում են տանգո և վայելում այդ օրը։
- 1803 - Հեկտոր Բեռլիոզ,ֆրանսիացի երգահան, դիրիժոր, երաժշտագետ, երաժշտական քննադատ
- 1843 - Ռոբերտ Կոխ, գերմանացի մանրէաբան,բակտերիաբանության և համաճարակաբանության հիմնադիրներից մեկը, Նոբելյան մրցանակակիր (մ. 1910)
- 1913 - Ժան Մարե, ֆրանսիացի ճանաչված դերասան, հայտնի է առավելապես «Ֆանտոմասի» մասին ֆիլմաշարից (մ. 1998)
- 1918 - Ալեքսանդր Սոլժենիցին, ռուս արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (վ. 2008)
- 1932 - Արման Քուչուկյան, ՀԽՍՀ և ՀՀ գիտության գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996)։
- 1939 - Գրետա Գալստյան,հայ դերասանուհի։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1983)
- 1958 - Էվեր Էռնանդես, սալվադորցի ֆուտբոլիստ, հարձակվող
- 1960 - Բենխամին Գալինդո, մեքսիկացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
- 1961 - Վիշվանաթան Անանդ, հնդիկ նշանավոր շախմատիստ
- 1910 - Էջմիածնում վախճանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Մատթեոս Իզմիրլյանը (ծ. 1845)։