Էմիլ Վերնոն - Վիքիպեդիա
- ️Thu Mar 14 1872
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլ Վերնոն | |
---|---|
Ծնվել է | մարտի 14, 1872 |
Ծննդավայր | Բլուա |
Վախճանվել է | հունվարի 31, 1920 (47 տարեկան) |
Մահվան վայր | Բլուա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Ուսուցիչ | Ուիլյամ Բուգրո |
Émile Vernon Վիքիպահեստում |
Էմիլ Վերնոն, (ֆր.՝ Paul Émile Vernon) մարտի 14, 1872, Բլուա - հունվարի 31, 1920, Բլուա, հիասքանչ դարաշրջանի ֆրանսիացի նկարիչ։
Էմիլ Վերնոնը ծնվել է 1872 թվականին[1] Ֆրանսիայի Բուլա քաղաքում։ Գեղանկարչություն է սովորել տվյալ ժանրի նկարիչ, քանդակագործ Օգյուստ Ժոզեֆ Տրյուֆեմայի և հայտնի ակադեմիստ Ուիլյամ Բուգրոյի արհեստանոցում։ Հետո շարունակել է նկարչական կրթությունը Տուր քաղաքի ինստիտուտի կերպարվեստի բաժնում։ Մասնագիտացել է առավելապես դիմանկարչության և ժանրային պատկերների բնագավառում։
Առանձնապես հայտնի են նրա երիտասարդ աղջիկների և երեխաների նկարները, նկարել է նաև բնապատկերներ և ծաղկային նատյուրմորտներ։ 1898 թվականին Վերնոնը մասնակցել է Տուրում կայացած կերպարվեստի ցուցահանդեսին։ Նույն թվականին իր աշխատանքներն է ներկայացրել Փարիզյան սալոնում և շարունակել է դա մինչև 1913 թվականը։
1899 թվականին նկարիչը զբաղվել է Նյևր քաղաքի դը Շատելիե թատրոնի բեմի վարագույրի և գմբեթի ձևավորմամբ։ 1904 թվականին Վերնոնը մեկնել է Լոնդոն[2]։ Նույն թվականին Վերնոնը ներկայացրել է մի քանի ծաղկային նատյուրմորտներ՝ արվեստների Գեղարվեստի թագավորական ակադեմիայի ցուցահանդեսում։
1910–ական թվականներին Վերնոնն աշխատել է Լոնդոնում և Փարիզում։ Ներկայումս նրա բազմաթիվ աշխատանքներ գտնվում են մասնավոր հավաքածուներում և հայտնի են դարձել ԱՄՆ֊ի, Կանադայի և Ճապոնիայի կոլեկցիոներների շնորհիվ։ Վերնոնի նկարներից մեկը կախված է Տուրա քաղաքի քաղաքապետարանում։
Էմիլ Վերնոնը մահացել է 1920 թվականին՝ 47 տարեկանում։
- ↑ Flowers, Анастасия Георгенсон Silk (2014 թ․ փետրվարի 9). «Эмиль Вернон - живопись для вдохновения!». Ярмарка Мастеров (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Alina_Mix. «Художник Эмиль Вернон. Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников». alinamix.com (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.