hy.wikipedia.org

Թալիա (Քարիս) - Վիքիպեդիա

Թալիա (Քարիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թալիա
Տեսակհունական նիմֆա
Սեռիգական
ՀայրՀեփեստոս
ԱմուսինAdranus?
ԿողակիցԶևս
ԶավակներՊալիկի
 Gratiae Վիքիպահեստում
Թալիա ( Քարիսներից մեկը)

Թալիա (հին հունարեն՝ Θαλία), կատակերգության և պոեզիայի մուսան հին հունական դիցաբանության մեջ[1]։ Պատկերվում էր երիտասարդ աղջկա տեսքով, հովվական ցուպը (երբեմն՝ դափը) աջ ձեռքին, իսկ գլխին՝ բաղեղից պսակ։ Թալիայի սանը դերասանն է, նրա տաճարը՝ թատրոնը։ Թալիայից և Ապոլլոնից ծնվում են կորիբանտները՝ Կիբելեի քրմերը[2]։ Զևսը, վերածվելով անգղի, ամուսնանում է Թալիայի հետ։ Վերջինս, վախենալով Հերայի խանդից, թաքնվում է հողի խորքում, որտեղ նրանից ծնվում են սատանայական արարածներ՝ պալիկներ։ Թալիան երեք Քարիսներից (երբեմն տառադարձվում է Քարիտ) մեկն է՝ Եփրոսինա (Ուրախություն), Թալիա (Ծաղկուն) և Ագլայա (Փայլուն)։ Քարիսները ուղեկցում էին Հերմեսին, Ափրոդիտեին, Դիոնիսոսին և մյուս աստվածներին։ Հռոմեական դիցաբանության մեջ Քարիսներն ստացել են Գրացիաներ անունը։ Օրքոմենեում Քարիսներին պատկերել են առանց մարդկային գծերի, հասարակ քարե սյուների միջոցով. հետագայում սկսել են նրանց պատկերել երկար խիտոններ հագած, իսկ Ք. Ա. 3-րդ դարից սկսած, մերկացած, գեղեցիկ աղջիկների տեսքով։ Այլաբանորեն Քարիսներ-Գրացիաներ արտահայտությունն օգտագործում են բոլոր կատարելություններով օժտված գեղեցկուհիներին բնորոշելու իմաստով՝ երբեմն հեգնական իմաստով՝ «Մոսկվայի երիտասարդ Գրացիաները սկզբում ոտքից գլուխ լուռ դիտում են Տատյանային» (Պուշկին «Եվգենի Օնեգին»)[3]։ Թալիայի անունով է կոչվել 1852 թվականին հայտնաբերված Թալիա աստերոիդը։

  1. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.2. С.490-491
  2. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 3, 1.4
  3. Բոտվիննիկ, Կոգան, Ռաբինովիչ, Սելեցկի, Դիցաբանական բառարան, Երևան, «Լույս», 1985, էջ 248։

Հին հունական դիցաբանություն

Սկզբնական
աստվածություններ
Տիտաններ
Տիտաններ ՕվկիանոսՀիպերիոնԿեոսԿրոնոսԿրիոսՀապետոս
Տիտանուհիներ ԹեմիսԹեաՓեբեՀռեաՄնեմոսինեՏեթիսԴիոնե
Տիտանների զավակները Հիպերիոններ ՀելիոսՍելենեԷոսԿեոսյաններ ԼետոԱստերիաԿրիոսյաններ ԱստրեոսՊալանտոսՊերսեսՀապետոսյաններ ԱտլասՊրոմեթևսԷպիմեթևսՄենետիոս
Օլիմպացիներ
Դոդակեվեոն ԶևսՀերաՊոսեյդոնԴեմետրաՀեստիաԱֆրոդիտեԱպոլլոնԱրեսԱրտեմիսԱթենասՀեփեստոսՀերմես
Այլ օլիմպիացիներ ԴիոնիսոսՀերակլեսԱսկլեպիոսԷրոսԻրիսՀեբաԻլիփիաԷնիոՓոբոսԴեյմոսՀարմոնիաԳանիմեդեսԷրիսՀիպնոս
Մուսաներ ԿալլիոպեԿլիոԷրատոԵվտերպեՄելպոմենեՊոլիհիմնիաՏերփսիքորաԹալիաՈւրանիա
Քարիտներ (Գրացիաներ) ԱգլայաԵփրոսինա • Թալիա (Քարիս)
Հորաներ ԴիկեԵվնոմիաԷյրենեԹալլո
Ստիքեր ՆիկեԿրատոսԲիաԶելոս
Ջրային
աստվածներ
Խթոնյան
աստվածներ
Երկիր