hy.wikipedia.org

Թիրոիդ հորմոններ - Վիքիպեդիա

  • ️Mon Feb 16 2009

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

T3-ի և T 4-ի սինթեզի սխեման
Թիրօքսին
Եռյոդթիրոնին

Թիրոիդ հորմոններ, զույգ հորմոններ՝ եռյոդթիրոնին (Т3) և թիրօքսին (Т4), որոնք արտադրվում են վահանագեղձի կողմից։ Այս հորմոնները սինթեզվում են թիրոզինի հիմքի վրա և կարգավորում են նյութափոխանակությունը։ T3 և T4 մոլեկուլները պարունակում են յոդ՝ յուրաքանչյուրը համապատասխանաբար 3 և 4 ատոմ։ Յոդի անբավարարության դեպքում այս հորմոնների սինթեզը վահանագեղձի կողմից նվազում է և հանգեցնում է վերջինիս ախտաբանական մեծացման։ Այս հիվանդությունը հայտնի է տեղային խպիպ անվանումով։ Թիրոիդ հորմոններից արյան մեջ ավելի մեծ քանակությամբ հանդիպում է թիրօքսինը։ T4/T3 հարաբերությունը արյան մեջ կազմում է մոտ 14։1[1]։ T4-ի փոխակերպումը կենսաբանորեն մոտ 4 անգամ ավելի ակտիվ Т3-ի իրականացվում է բջիջներում՝ դեյոդինազ ֆերմենտի 3 իզոֆորմների մասնակցությամբ։ T4-ից T3-ի առաջացմանը հաջորդում է դեկարբօքսիլացում և յոդի անջատում՝ համապատասխանաբար առաջացնելով յոդթիրոնամին և թիրոնամին։ Յոդինազ ֆերմենտի երեք իզոմերները պարունակում են սելեն և վերջինիս պարունակությունը սննդի մեջ շատ կարևոր է T3-ի սինթեզի համար։

Առաջին անգամ թիրօքսինը մնացած նյութերից առանձնացվել է Էդվարդ Քելվին Քենդըլի (անգլ.՝ Edward Calvin Kendall) կողմից[2]։ 2016 թվականին ԱՄՆ-ում թիրոիդ հորմոններն իր պահանջվածությամբ զբաղեցրել են 119-րդ հորիզոնականը և դրանք ձեռք բերելու համար գրանցվել է ավելի քան 6 մլն․ դեղատոմս[3]։

Թիրոիդ հորմոնների ազդեցություննը տարածվում է գրեթե բոլոր բջիջների վրա։ Նրանք բարձրացնում են ընդհանուր նյութափոխանակության մակարդակը, ակտիվացնում են սպիտակուցների սինթեզը, կարգավորում են երկար ոսկորների աճը (աճի հորմոնի հետ միասին) և նյարդային հյուսվածքի ձևավորման ու հասունացման գործընթացները, ինչպես նաև մեծացնում են բջիջների զգայունությունը կատեխոլամինների (օր․՝ ադրենալին) նկատմամբ։ Թիրոիդ հորմոններն անհրաժեշտ են բոլոր բջիջների զարգացման և տարբերակման համար։ Այս հորմոնները կարգավորում են սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի նյութափոխանակությունը, մասնակցում են բջջի էներգիայի աղբյուրների օգտագործման գործընթացներին։ Նրանք մասնակցում են նաև վիտամինների նյութափոխանակությանը։ Թիրոիդ հորմոնները պատասխանատու են մարդու օրգանիզմում ջերմակարգավորման գործընթացների համար։

T3 և T4 հորմոնները կիրառվում են օրգանիզմում դրանց պակասորդի (հիպոթիրոիդիզմ) դեպքում։ Նրանք հեշտությամբ ներծծվում են աղիքներում, այդ պատճառով էլ օգտագործվում են դեղահաբերի տեսքով։ T4-ը որպես դեղամիջոց հայտնի է Լեվոթիրօքսին անվանումով։ Բնական թիրոիդ հորմոնները ստացվում են խոզի վահանագեղձի մզվածքից, որը բացի վերոնշյալ հորմոններից պարունակում է նաև կալցիտոնին։

Առաջին անգամ սինթետիկ թիրօքսինը սինթեզվել է 1926 թվականին Շառլ Ռոբերտ Հարինգթոնի (Charles Robert Harington) և Ջորջ Բարգերի (George Barger) կողմից։

Հիպոթիրոիդիզմի բուժման ժամանակ մեծ կիրառություն ունի լեվոթիրօքսինը և նրա անալոգները[4][5][6]։ Կիրառվում է նաև կաթնասունների վահանագեղձի մզվածքը[6][7][8]։ Լեվոթիրօքսինը պարունակում է միայն T4 և կիրառելի չէ այն հիվանդների համար, որոնց օրգանիզմում խախտված է T4-ից T3-ի ստացման գործընթացը[9]։ Այս հիվանդների համար ցուցված է բնական թիրոիդ հորմոնները, որոնք պարունակում են և՛ T4, և՛ T3[6][10][11][12][13], կամ էլ սինթետիկ T3 պարունակող դեղամիջոցներ[14]։

Թիրեոդիդ հորմոնների սինթեզի գծապատկերը

Թիրոիդ հորմոնները արտադրվում են վահանագեղձի բշտիկանման բջիջների կողմից և նրանց արտադրությունը կարգավորվում է մակուղեղի առաջնային բիլթում արտադրվող Թիրեոտրոպ հորմոնի (ԹՏՀ) միջոցով։ Հյուսվածքներում թիրօքսինը ձևափոխվում է եռյոդթիրոնինի․ վերջինս իր կենսաբանական ակտիվությամբ 3-5 անգամ գերազանցում է թիրօքսինին։

Թիրոիդ հորմոնները արյան պլազմայում մեծ մասամբ տեղափոխվում են հատուկ «տրանսպորտային սպիտակուցների» օգնությամբ։ Հորմոնների միայն չնչին մասն է տեղափոխվում ազատ վիճակում և կենսաբանորեն ակտիվ է։ Բժշկական տեսանկյունից շատ կարևոր է արյան պլազմայում ազատ հորմոնների քանակական որոշումը։ «Կապված» հորմոնները կենսաբանորեն ակտիվ չեն և ազատ T3/T4 -ի հարաբերակցության որոշումը շատ կարևոր է։ Ընդհանուր թիրօքսինի որոշումը արյան մեջ կարող է սխալ եզրահանգման հանգեցնել։

Հորմոնի տեսակ Պարունակություն (%)
Թիրօքսին կապող սպիտակուցի հետ միացած 70%
Տրանսթիրետինի կամ «թիրօքսին կապող պրեալբումինի» հետ միացած 10-15%
ալբումինի հետ միացած 15-20%
չկապված T4 (ազատ T4) 0.03%
չկապված T3 (ազատ T3) 0.3%

T3 և T4 հորմոնները ճարպալույծ լինելով հանդերձ՝ բջջաթաղանթով դեպի բջիջ անցնելու համար տեղափոխվում են հատուկ փոխադրող սպիտակուցների միջոցով, որի համար որպես էներգիայի աղբյուր օգտագործվում է ԱԵՖ-ը։

Հորմոնի տեսակ նմոլ/լ
Ընդհանուր թիրօքսին (Т4) 62-141 նմոլ/լ
Ազատ թիրօքսին 1․5-2․9 մկգ/100 մլ
Ընդհանուր եռյոդթիրոնին (T3) 1․17-2․18 նմոլ/լ
Ազատ եռյոդթիրոնին 0.4 նգ/100 մլ
Կալցիտոնին 5․5-28 պմոլ/լ
  1. Pilo A, Iervasi G, Vitek F, Ferdeghini M, Cazzuola F, Bianchi R (1990 թ․ ապրիլ). «Thyroidal and peripheral production of 3,5,3'-triiodothyronine in humans by multicompartmental analysis». The American Journal of Physiology. 258 (4 Pt 1): E715-26. doi:10.1152/ajpendo.1990.258.4.E715. PMID 2333963.
  2. «1926 Edward C Kendall». American Society for Biochemistry and Molecular Biology. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 4-ին.
  3. «The Top 300 of 2019». clincalc.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
  4. Robert Lloyd Segal, MD Endocrinologist
  5. «preferred thyroid hormone --Levothyroxine Sodium (Synthroid, Levoxyl, Levothroid, Unithroid)». MedicineNet.com. Վերցված է 2009 թ․ մարտի 27-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Hypothyroidism Causes, Symptoms, Diagnosis, Treatment Information Produced by Medical Doctors». MedicineNet.com. Վերցված է 2009 թ․ մարտի 27-ին.
  7. Cooper DS (1989 թ․ մայիս). «Thyroid hormone treatment: new insights into an old therapy». JAMA. 261 (18): 2694–5. doi:10.1001/jama.1989.03420180118042. PMID 2709547.
  8. Clyde PW, Harari AE, Mohamed Shakir KM (2004). «Synthetic Thyroxine vs Desiccated Thyroid -Reply (citing Cooper, DS, above)». JAMA: The Journal of the American Medical Association. 291 (12): 1445. doi:10.1001/jama.291.12.1445-b.
  9. Wiersinga WM (2001). «Thyroid hormone replacement therapy». Hormone Research. 56 (Suppl 1): 74–81. doi:10.1159/000048140. PMID 11786691.
  10. "Consequences of Not Taking Thyroid Medications - Implications of Failing to Take Prescription Thyroid Drugs" Արխիվացված 2009-02-16 Wayback Machine, Retrieved on 2009-3-27
  11. "Armour Thyroid" Արխիվացված 2010-07-21 Wayback Machine, Retrieved on 4-1-2009
  12. "Nature-Throid", Retrieved on 4-1-2009
  13. "Armour Thyroid Shortages Worsening: What Can Thyroid Patients Do?" Արխիվացված 2009-03-03 Wayback Machine, Retrieved on 2009-3-27
  14. Liothyronine
Ներզատական
գեղձեր
Հիպոթալամուս-
հիպոֆիզ
Հիպոթալամուս Գոնադոտրոպին ռելիզինգ հորմոնԹիրեոտրոպին ռելիզին հորմոնՊրոլակտին ռելիզինգ հորմոնԿորտիկոտրոպին ռելիզին հորմոնՍոմատոտրոպին ռելիզինգ հորմոնՄելանոխթանիչ ռելիզինգ հորմոնՍոմատոստատինՄելանոստատինՊրոլակտոստատինԷնդորֆիններԷնկեֆալիններP-նյութ
Նեյրոհիպոֆիզ Հակամիզամուղային հորմոնՕքսիտոցին
Գեղձային հիպոֆիզ ՊրոօպիոմելանոկորտինԱճի հորմոնՊրոլակտինՄելանոխթանիչ հորմոնՖոլիկուլախթանիչ հորմոնԼյուտեինացնող հորմոնԹիրեոտրոպ հորմոնԱդենոկորտիկոտրոպ հորմոնԹավիկային գոնադոտրոպին ալֆաԼիպոտրոպին
Հիպոթալամուս-
հիպոֆիզ-
մակերիկամներ ուղի
Մակերիկամների
կեղև
ԱլդոստերոնԿորտիզոլԴեհիդրոէպիանդրստերոն
Մակերիկամների
միջուկ
ԱդրենալինՆորադրենալին
Հիպոթալամուս-
հիպոֆիզ-
վահանագեղձ ուղի
Վահանագեղձ Յոդ պարունակող հորմոններ (T3T4) • Կալցիտոնին
Հարվահանագեղձեր: Պարաթհորմոն
Հիպոթալամուս-
հիպոֆիզ-
սեռական գեղձեր ուղի
Սերմնարաններ ՏեստոստերոնՀակամյուլերյան հորմոնԻնհիբին
Ձվարաններ ԷստրադիոլՊրոգեստերոնԻնհիբինՌելաքսին
Ընկերք Մարդու խորիոնային գոնադոտրոպինՄարդու պլացենտային լակտոգենԷստրոգենՊրոգեստերոն
Ենթաստամոքսային
գեղձ
Ենթաստամոքսային գեղձ ԳլյուկագոնԻնսուլինԱմիլինՍոմատոստատինՊանկրեատիկ պոլիպեպտիդ
Էպիֆիզ

ՄելատոնինՍերոտոնին

Հիպոթալամուս
Այլ
գեղձեր
Ուրցագեղձ Թիմոզին (Թիմոզին α1, Թիմոզին բետտա) • ԹիմոպոետինԹիմուլին
Մարսողական համակարգ
Ստամոքս ԳաստրինԳրելին
Տասներկումատնյա աղիք Խոլեցիստոկինին
Աղիճ աղիք ԷնտերոգլյուկագոնՊեպտիդ YY
Լյարդ Աճի ինսուլինանման գործոն (Աճի ինսուլինանման գործոն 1Աճի ինսուլինանման գործոն 2)
Ճարպային հյուսվածք ԼեպտինԱդիպոնեցիտինՌեզիստին
Ոսկրեր Օստեոկալցին
Երիկամներ Կծիկամերձ համակարգ (Ռենին) Հարխողովակային բջիջներ (ԷրիթրոպոետինԿալցիտրիոլՊրոստագլանդին)
Սիրտ: Նատրիումամուղ հորմոն (Նախասրտերի նատրիումամուղ հորմոնՈւղեղի նատրիումամուղ հորմոն)

 ⛭ 

  

Բառարաններ և հանրագիտարաններ

Չափորոշչային վերահսկողություն

BNF12157780r · LCCNsh85135174 · Microsoft27795716342908566530 · NKCph214624