Թումանյան (քաղաք) - Վիքիպեդիա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք | |
---|---|
Թումանյան | |
![]() | |
Երկիր | ![]() |
Համայնք | Թումանյան (համայնք) | Թումանյան համայնք[1] |
Հիմնադրված է | 1949 թ. |
Մակերես | 1 կմ² |
ԲԾՄ | 850 մ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 1600[2] մարդ (2015) |
Ազգային կազմ | Հայեր |
Տեղաբնականուն | թումանյանցի |
Ժամային գոտի | UTC+4 |
Պաշտոնական կայք | tumanyancity.am/Pages/Home/Default.aspx |
![]() | |
Թումանյան, քաղաք Հայաստանի Լոռու մարզի Թումանյան համայնքում[1]։
Գտնվում է Դեբեդ գետի ափին՝ մարզկենտրոնից՝ 38 կմ հս․-արլ․։ Սովետական Հայաստանի տարիներին Թումանյանի շրջանի կազմում էր, ուներ քաղաքատիպ ավանի (քտա) կարգավիճակ, քաղաք է 1995թ․-ից։
Բնակչությունը հիմնականում զբաղվում է երկրագործությամբ, իսկ մի մասը՝ նաև արդյունաբերությամբ։
Նախկինում հայտնի է Ձաղիձոր անվամբ, Թումանյան է վերանվանվել 1951թ․՝ լոռեցի բանաստեղծ Հովհաննես Թումանյանի պատվին։
Թումանյանի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Տարի | 1926 | 1959 | 1964 | 1980 | 2001 | 2004 | 2015 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 42 | 2640 | 2864 | 1881 | 1909 | 1900 | 1600 |
Տարածքում է 12-13-րդ դարերի Քոբայրի վանական համալիրը (Քոբայրավանք), որի կազմում են Մարիամաշեն միանավը (1171թ․), գլխավոր (12-13-րդ դդ․, երկուսն էլ՝ միանավ, թաղածածկ) և 13-րդ դ․ թաղածածկ եկեղեցիները[4]։
- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Թումանյան համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 07․07․2023 թվական)։
- ↑ «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 83» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 18-ին.
- ↑ «Հայաստան» հանրագիտարան. Երևան: ՀՀ Գիտությունների ակադեմիա. 2012. էջ 1164. ISBN 978-5-89700-040-1.
Բառարաններ և հանրագիտարաններ |
---|
![]() | Մայրաքաղաք՝ Երևան | |
---|---|---|