Լենինի շքանշան - Վիքիպեդիա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լենինի շքանշան | ||||
---|---|---|---|---|
| ||||
Երկիր | ![]() | |||
Տեսակ | շքանշան | |||
Կարգավիճակ | չի տրվում | |||
Վիճակագրություն | ||||
Պարամետրեր | բարձրություն՝ 38—45 մմ լայնություն՝ 38 մմ նյութ՝ ոսկի, պլատին | |||
Հիմնադրման ամսաթիվ | ապրիլի 6, 1930[1] | |||
Պարգևատրման քանակը | 431 418[1] | |||
Հերթականություն | ||||
Կրտսեր պարգև | Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան | |||
![]() |
Լենինի շքանշան, ԽՍՀՄ բարձրագույն պետական պարգև։ Հաստատվել է 1930 թվականի ապրիլի 6-ին։
Ամբողջ պատմության ընթացքում Լենինի շքանշանն ունեցել է 5 տիպ։ Շքանշանը պատրաստված էր ոսկուց և պլատինից։ Վերջին տիպը հաստատվել է 1943 թվականի հունիսի 13-ին։ Շքանշանով պարգևատրվում էին Խորհրդային միության քաղաքացիները, արտասահմանցիները, պետական կազմակերպությունները, բնակելի վայրերը և այլն։ Խորհրդային միության, սոցիալիստական աշխատանքի հերոսները, հերոս քաղաքները ոսկե աստղից բացի, պարգևատրվում էին նաև Լենինի շքանշանով։ Առաջին շքանշանը ստացել է Կոմսոմոլսկայա պրավդա թերթը 1930 թվականի մայիսի 23-ին։ Առաջին մարդը, որը պարգևատրվել է Լենինի շքանշանով, Ավել Ենուկիձեն է։ Նա շքանշանը ստացել է 1932 թվականի դեկտեմբերի 17-ին։ Հայկական ԽՍՀ-ն Լենինի շքանշանով պարգևատրվել է 3 անգամ (1958, 1968, 1978)։
- ↑ 1,0 1,1 Большая российская энциклопедия. Электронная версия (ռուս.) — Большая российская энциклопедия, 2016.