Լերմոնտովո համայնք - Վիքիպեդիա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լերմոնտովո (այլ կիրառումներ)
![]() Լերմոնտովոյի համայնքապետարանի շենքը | |
Երկիր | ![]() |
Մտնում է | Լոռու մարզ |
Ներառում է | Լերմոնտովո գյուղ, Անտառաշեն գյուղ, |
Վարչկենտրոն | Լերմոնտովո գյուղ |
Հիմնական լեզու | ռուսերեն, հայերեն |
Պաշտոնական լեզու | հայերեն |
Ազգային կազմ | ռուսներ (մոլոկաններ), հայեր |
![]() | |
Առաջին հիշատակում | 2002 |
lermontovo.am |
Լերմոնտովո, համայնքի կարգավիճակով վարչատարածքային միավոր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում[1]։ Գտնվում է Տանձուտ գետի ափին։ Ձևավորված է որպես ազգային փոքրամասնությամբ՝ ռուսներով բնակեցված համայնք
Լեռմոնտովո համայնքը ծովի մակարդակից բարձր է 1800-ից 1900 մետր։ Լերմոնտովո գյուղը ծովի մակարդակից բարձր է 1800 մ, իսկ Անտառաշեն գյուղը՝ 1900 մ[1]։
Համայնքը շրջապատված է բարձրադիր լեռներով և անտառապատ տարածքներով[1]։
2021 թվականին «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում Լերմոնտովո և Անտառաշեն գյուղերը կազմել են Լերմոնտովո համայնքը[1]։
Լերմոնտովո համայնքը կազմված է երկու բնակավայրից՝ Լերմոնտովո և Անտառաշեն գյուղերից[1]։ Լերմոնտովո գյուղն ունի 43.41 կմ², իսկ Անտառաշեն գյուղ՝ 22.0 կմ² տարածք[1]։
Բնակչության սակավության պատճառով բնակիչները ընտրում են ոչ թե կուսակցություններ, այլ ավագանու անդամներ։ Լերմոնտովո համայնքի ավագանին բաղկացած է 5 անդամներից։ Համայնքի ղեկավարը Էդիկ Չալախյանն է։
Համաձայն 2011 թվականին Հայաստանի Հանրապետությունում անցկացված մարդահամարի տվյալների՝ Լերմոնտովո գյուղի բնակչությունը կազմում է 912, իսկ Անտառաշենում՝ 259 մարդ[2]։