hy.wikipedia.org

Ծառագորտեր - Վիքիպեդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծառագորտեր (լատին․՝ Hylidae), անպոչ երկկենցաղների կարգի ընտանիք։ Հայտնի է 39 ցեղի շուրջ 329 տեսակ։ Հայաստանում տարածված է իսկական ծառագորտերի ցեղի 2 տեսակ՝ սովորական ծառագորտ և փոքրասիական ծառագորտ։ Մանր և միջին ծառերի ծառաբնակ գորտեր են։ Մատների ծայրային ֆալանգները հաճախ սկավառակաձև լայնացած են՝ վերածված ծծիչների։ Դրանց օգնությամբ ծառագորտերը տեղաշարժվում են ուղղահայաց մակերեսներով։ Գորտնկիթը դնում են կլորավուն կույտերի տեսքով կամ խողովակաձև ոլորված տերևների մեջ, որտեղ կուտակվում է ջուր։ Շատերը խնամում են իրենց սերնդին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։

 ⛭ 

  

Բառարաններ և հանրագիտարաններ

Տաքսոնոմիա
Չափորոշչային վերահսկողություն

BNF12344711b · LCCNsh85063569 · Microsoft2778359175 · NKCph201859