hy.wikipedia.org

Կալիրոե - Վիքիպեդիա

Կալիրոե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կալիրոե (այլ կիրառումներ)
Կալիրոե
Տեսակօվկիանուհիներ և ջրի աստվածություն
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն
Սեռիգական
ՀայրՕվկիանոս
ՄայրՏեթիս
ԱմուսինՄանես
ԿողակիցChrysaor? և Nilus?
ԶավակներCotys?, Atys?, Chione?, Էքիդնա և Հերիոն
 Callirhoe (Oceanid) Վիքիպահեստում

Կալիրոե, Կալլիրոե (հին հունարեն՝ Καλλιρρόη, Καλλῐρόη, հաճախ գրվում է Callirrhoë), հին հունական դիցաբանությունում օվկիանուհի (գետային նիմփա)[1] տիտան Օվկիանոսի և Տեթիսի դուստրը[2][3]։ Կալիրոեի անունը հանդիպում է Հունաստանի տարբեր մարզերի առասպելներում և ամենուր կապված է վազող ջրերի հետ։

Մի շարք առասպելներում եթե Կալիրոեին համարում են Օվկիանոսի դուստրը, ապա այլ առասպելներնում նա գետային աստված Աքելոսի դուստրն է։ Կալիրոեին փոքրասիական Սկամանդրոս գետային աստվածության դուստր համարող առասպելը նրան անվանում է Գանիմեդեսի[4] և Իլոսի մայրը։ Կալիդոնյան առասպելը պատմում է Կալիրոեի հանդեպ Դիոնիսոսի քուրմ Կորեսի տածած սիրո մասին։ Կորեսը պարտավոր էր Կալիրոեին զոհաբերել Դիոնիսոսին, բայց չկարողանալով հաղթահարել իր սերը Կալիրոեի հանդեպ՝ ինքն է իրեն մորթում զոհասեղանի վրա։ Կալիրոեն նույնպես ինքնասպան է լինում։

Դիցաբանական կերպարներից մեկի անունով է կոչվել Յուպիտերի Կալիրոե արբանյակը։

  1. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.2. С.660;Любкер, Фридрих Реальный словарь классических древностей. М., 1991-92. В 2 т. Т.1. С.616, Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.1. С.276; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека II 5, 10
  2. Հեսիոդոս, Թեոգոնիա 351
  3. Հոմերական հիմներ 2, 417
  4. Pseudo-|Apollodorus, Bibliotheca 3. 12. 2

 ⛭ 

  

Բառարաններ և հանրագիտարաններ

Հին հունական դիցաբանություն

Սկզբնական
աստվածություններ
Տիտաններ
Տիտաններ ՕվկիանոսՀիպերիոնԿեոսԿրոնոսԿրիոսՀապետոս
Տիտանուհիներ ԹեմիսԹեաՓեբեՀռեաՄնեմոսինեՏեթիսԴիոնե
Տիտանների զավակները Հիպերիոններ ՀելիոսՍելենեԷոսԿեոսյաններ ԼետոԱստերիաԿրիոսյաններ ԱստրեոսՊալանտոսՊերսեսՀապետոսյաններ ԱտլասՊրոմեթևսԷպիմեթևսՄենետիոս
Օլիմպացիներ
Դոդակեվեոն ԶևսՀերաՊոսեյդոնԴեմետրաՀեստիաԱֆրոդիտեԱպոլլոնԱրեսԱրտեմիսԱթենասՀեփեստոսՀերմես
Այլ օլիմպիացիներ ԴիոնիսոսՀերակլեսԱսկլեպիոսԷրոսԻրիսՀեբաԻլիփիաԷնիոՓոբոսԴեյմոսՀարմոնիաԳանիմեդեսԷրիսՀիպնոս
Մուսաներ ԿալլիոպեԿլիոԷրատոԵվտերպեՄելպոմենեՊոլիհիմնիաՏերփսիքորաԹալիաՈւրանիա
Քարիտներ (Գրացիաներ) ԱգլայաԵփրոսինաԹալիա (Քարիս)
Հորաներ ԴիկեԵվնոմիաԷյրենեԹալլո
Ստիքեր ՆիկեԿրատոսԲիաԶելոս
Ջրային
աստվածներ
Խթոնյան
աստվածներ
Երկիր