Կարագանդայի մարզ - Վիքիպեդիա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| ||||
![]() | ||||
Երկիր | ![]() | |||
Կարգավիճակ | մարզ | |||
Մտնում է | Ղազախստան | |||
Վարչկենտրոն | Կարագանդա | |||
Աքիմ | Բաուրժան Աբդիշև | |||
Հիմնական լեզու | ղազախերեն, ռուսերեն | |||
Բնակչություն (2012) | 1 358 064[1] (8,6 % %, 5֊րդ տեղ) | |||
Խտություն | 3,17 ( 15֊րդ տեղ) | |||
Տարածք | 427 982 (15.7 % %, 1֊ին տեղ) | |||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ - Միջին բարձրություն | 1500 մ 500 մ | |||
![]() | ||||
Հիմնադրված է | 1932 թ. մարտի 10 թ. | |||
Սահմանակցում է | Կոստանայ շրջան, Աքմոլայի մարզ, Պավլոդարի մարզ, Արևելաղազախական շրջան, Ալմաթի շրջան, Ժամբիլսկայա շրջան, Հարավ-Ղազախստանյան մարզ, Կզըլ-Օրդայի մարզ և Ակտոբեի շրջան | |||
Ժամային գոտի | UTC+6 և Asia/Almaty?[2] | |||
ISO 3166-2 կոդ | KZ-KAR | |||
Հեռախոսային կոդ | +7 (721) | |||
Փոստային ինդեքսներ | 100000 | |||
Ինտերնետ-դոմեն | krg.kz | |||
Ավտոմոբիլային կոդ | M,К,09 | |||
karaganda-region.kz | ||||
Կարագանդայի մարզ (ղազ.՝ Қарағанды облысы), մարզ Ղազախստանում։ Կազմվել է 1932 թվականի մարտի 10-ին։ Տարածությունը 85, 6 հազար կմ քառակուսի է, բնակչությունը՝ 1253 հազար։ Բաժանվում է 9 վարչական շրջանի, ունի 6 քաղաք, 16 քտա։ Կենտրոնը՝ Կարագանդա։ 1958 թվականին պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Գտնվում է Ղազախական մանրաբլուրի սահմաններում, որտեղ առանձին զանգվածներով աչքի են ընկնում Կարկարալի (Կոմսոմոլի լեռնագագաթով, 1403 մ), Կենտ (1469 մ), Կու (1366 մ), Կոշչուբայ (1559 մ), Կարակուիս (1327 մ) և այլ մնացորդային լեռները։ Մարզի տարածքը հյուսիսում և հյուսիս-արևմուտքում աստիճանաբար ցածրանում Է։ Արևմտյան մասը մանրաբլրային ռելիեֆ ունեցող հարթավայր Է։
Օգտակար հանածոներից կան ածուխ, երկաթ, կապար, ցինկ, հրակայուն կավ, կրաքար և այլն։ Կլիման խիստ ցամաքային Է։ Հունվարի միջին ջերմաստիճանը -15 °C-ից -17 °C Է, հուլիսինը՝ 19 °C-ից - 21 °C։ Տեղումները հարթավայրերում 250-300 մմ են, բարձրադիր մասերում՝ 350-400 մմ։ Վեգետացիոն շրջանը 105-115 օր Է։
Խոշոր գետը Նուրան Է։
Կարագանդայի մարզի հյուսիսում գերակշռում են կարբոնատային սևահողերը, կենտրոնական գոտում՝ մուգ շագանակագույն հողերը։ Բնորոշ Է խոտաթփուտային, լեռներում՝ անտառային բուսականությունը։
Կենդանիներից կան վայրի ոչխար, կզաքիս, այծյամ, գայլ, աղվես, մշկամուկ, գորշուկ, թռչուններից՝ կռունկ, արոս, տափաստանային արծիվ և այլն։
Հիմնական բնակիչները ղազախներն են, բնակվում են նաև՝ ռուսներ, ուկրաինացիներ, թաթարներ, բելառուսներ և այլք։ Միջին խտությունը 1 քառակուսի մետրի վրա 14, 7 մարդ Է, քաղաքային բնակչությունը՝ 86%։ Խոշոր քաղաքներն են՝ Կարագանդան, Տեմիրտաուն, Մարանը, Շախտինսկը, Աբայը, Կարկարալինսկը։
Գերակշռում Է հանքային հումքի արդյունահանման ու վերամշակման արդյունաբերությունը, հացահատիկի մշակությունն ու անասնապահությունը։ Էներգետիկան խարսխված Է տեղական ածխի վրա։ Առավել խոշոր ջերմակայանները գտնվում են Աբայում, Կարագանդայում, Տեմիրտաուում։ Առաջատար են՝ ածխարդյունաբերությունը և սև մետալուրգիան։ Զարգացած են նաև մեքենաշինությունը, շինանյութերի արտադրությունը, քիմիական, թեթև ու սննդի արդյունաբերությունը։ Մշակում են հացահատիկ, կարտոֆիլ, տեխնիկական և բանջարաբոստանային կուլտուրաներ։
Երկաթուղիների երկարությունը 581 կմ Է, ավտոճանապարհներինը՝ 4, 2 հազար կմ։ Կարագանդան օդային տրանսպորտով կապված Է Ալմա-Աթայի, Մոսկվայի և այլ քաղաքների հետ։ Ունի համալսարան, պոլիտեխնիկական, բժշկական, կոոպերատիվ, ֆիզիկական դաստիարակության ինստիտուտներ, 2 թանգարան, 2 դրամատիկական և երաժշտական կոմեդիայի թատրոններ, ֆիլհարմոնիա, մարզային 2 թերթ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 292)։