ԱՄՆ-ի կենսատեխնոլոգիական ինֆորմացիայի ազգային կենտրոն - Վիքիպեդիա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԱՄՆ-ի կենսատեխնոլոգիական ինֆորմացիայի ազգային կենտրոնը, ԿԻԱԿ (անգլ.՝ National Center for Biotechnological Information, NCBI), գիտական կենսաբանական կենտրոն է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
Հիմնադրված է 1988 թվականին ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի Բեթեսդա քաղաքում որպես մոլեկուլային կենսաբանության տվյալների մշակման և պահման կենտրոնական ինստիտուտ։ ԱՄՆ-ի ազգային բժշկական գրադարանի (անգլ.՝ United States National Library of Medicine, NLM) մի մասն է, որը իր հերթին Առողջության ազգային ինստիտուտի (անգլ.՝ National Institutes of Health, NIH) ենթաբաժինն է։