hy.wikipedia.org

Կոլիբրի - Վիքիպեդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոլիբրի
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Neoaves
Կարգ Apodiformes
Ընտանիք Կոլիբրի (Trochilidae)
Vigors, 1825

Կոլիբրի (լատին․՝ Trochilidae), մանր թռչունների ընտանիք, միակն են կոլիբրիանմանների (լատին․՝ Trochiliformes) կարգում։ Հայտնի է ավելի քան 330 տեսակ[1]։ Ունեն ամերիկյան ծագում (Հարավային Ալյասկայից և Լաբրադորից մինչև Հրո Երկիր կղզեխումբը)։ Միակ թռչունն է, որը կարող է թռչել դեպի ետ։

Սովորաբար դիտվել է որպես Trochili ենթակարգի ջրածիծառների ընտանիքի կարգին[2]։ Համաձայն Սիբլի-Ալքվիսթի դասակարգման կոլիբրիներն առանձնացված են առանձին կարգի մեջ։

Կոլիբրին համարվում է Երկրի ամենափոքր թռչունը

Այդ կարգին են դասվում մանր թռչունները։ Դրանք աշխարհի ամենափոքր թռչուններն են (5,7 սմ չափերով և 1,6 գ կշռով)։ Միևնույն ժամանակ գոյություն ունեն ավելի մեծ չափերի կոլիբրիներ (մինչև 21,6 սմ երկարությամբ, մինչև 20 գ կշռով)։

Կոլիբրիի ամենափոքր տեսակը կոլիբրի-իշամեղուն է (Mellisuga helenae) տարածված է Կուբայում, գրեթե 7 սմ երկարությամբ և 2 գ կշռով։

Ամենախոշոր տեսակը՝ հսկայական կոլիբրին (Patagona gigas), ունի ուղիղ երկար կտուց և ճյուղավորված պոչ, վերևում բաց-շագանակագույն գույնի է, կանաչ փայլով, ներքևում կարմրա-շագանակագույն գույնի է, մոխրագույն և դեղին պոչավերևով, որն ունի 21,6 սմ երկարությամբ։ Մեծամասնությամբ տարածված է Հարավային Ամերիկայի արևմտյան երկրների մեծ մասում, հանդիպում են նաև 4000-5000 մ բարձրության վրա։

Թրակտուց կոլիբրիների (Ensifera ensifera) կտուցը մարմնից ավելի երկար է, երբեմն ծալված է դեպի ներքև, որոշ տեսակների մոտ՝ դեպի վեր։ Փետուրները գլխի վրա գոյացնում են տարբեր փնջիկներ և փոմփոլիկներ։ Թևերը շատ լավ են զարգացած, ավելի թույլ է զարգացած էրին և բազուկը։ Պոչը լինում է տարբեր ձևերի և բաղկացած է 10 փետուրից բացի հրթիռապոչ կոլիբրիից (Loddigesia mirabilis), որն ունի ընդամենը չորս ղեկային փետուր։

Բազմաթիվ կոլիբրիների տեսակները տարբերվում են առանձնահատուկ վառ գույներով և մետաղական փայլով։ Արուների փետուրները շատ վառ են գունավորված, էգերինը` ավելի մեղմ։

Կոլիբրիների փետուրներն օգտագործվում են որպես զարդ, ինչի պատճառով այդ թռչուններին զանգվածորեն ոչնչացվում էին, և բազմաթիվ տեսակների քանակը կտրուկ նվազել է և դարձել են հազվագյուտ։

Կոլիբրիները օգուտ են բերում՝ լինելով բույսերի փոշոտողներ։

  1. Trochilidae, Bird Families of the World
  2. Trochili по данным Объединённой таксономической информационной службы (ITIS)