Կորդովա (Արգենտինա) - Վիքիպեդիա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կորդովա (այլ կիրառումներ)
Քաղաք | ||||
---|---|---|---|---|
Կորդովա | ||||
| ||||
![]() | ||||
Երկիր | ![]() | |||
Համայնք | Մայրաքաղաքային դեպարտամենտ | |||
Քաղաքապետ | Խոսե դե լա Սոտա | |||
Հիմնադրված է | 1573 թ. | |||
Մակերես | 576 կմ² | |||
ԲԾՄ | 389 մ | |||
Խոսվող լեզուներ | իսպաներեն | |||
Բնակչություն | 1 329 604 մարդ (2010) | |||
Ագլոմերացիա | 1,7 մլն | |||
Ժամային գոտի | UTC-3, ամառը UTC-2 | |||
Հեռախոսային կոդ | 0351, 03543 | |||
Փոստային ինդեքս | 5000 | |||
Փոստային դասիչ | X5000 | |||
Պաշտոնական կայք | cordoba.gov.ar | |||
![]() | ||||
Կորդովա (իսպ.՝ Cordoba), քաղաք Արգենտինայում, Կորդովա նահանգի վարչական կենտրոնը։ 781, 6 հազար բնակչություն (արվարձաններով, 1978)։ Արդիական կենտրոն է, երկաթուղային հանգույց։ Կա մեքենաշինական, սննդի, կաշվի արդյունաբերություն։ Ունի համալսարան (1613 թվականից)։
Հիմնադրվել է 1573 թվականին և կոչվել Իսպանիայի Կորդովա քաղաքի անունով[1]։
1920-ական թվականներին Արգենտինա գաղթած կիլիկիահայերի մի մասը բնակություն է հաստատել Կորդովայում։ Հայերին համախմբող կազմակերպությունը «Հայ գաղութային միությունն» է։ Համայնքի կազմավորման տարիներին գործել է ՀՕԿ-ի մասնաճյուղը։
Այժմ գործում են Արգենտինահայ մշակութային միության, ՀԲԸՄ Կորդովայի մասնաճյուղերը, հայրենակցական միություններ, մարզական, երիտասարդական կազմակերպություններ, ինչպես նաև Սահակ-Մեսրոպ վարժարանը և հայկական եկեղեցի։ 1979 թվականին այնտեղ բնակվում էր շուրջ 4 հազար հայ՝ հիմնականում առևտրականներ, արհեստավորներ, փաստաբաններ և այլն։ Կորդովայի փողոցներից մեկը կոչվում է «Արմենիա»։
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Ֆոտո, վիդեո և աուդիո | |||
---|---|---|---|
Թեմատիկ կայքեր | |||
Բառարաններ և հանրագիտարաններ | |||
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 645)։