Մառնեուլ - Վիքիպեդիա
- ️Fri Mar 06 2009
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք | ||||
---|---|---|---|---|
Մառնեուլ | ||||
վրաց.՝ მარნეული | ||||
| ||||
Մառնեուլի փողոցներից մեկը | ||||
Երկիր | ![]() | |||
Մխարե | Քվեմո Քարթլի | |||
Մունիսիպալիտետ | Մառնեուլի | |||
Համայնք | Մառնեուլի մունիցիպալիտետ | |||
Այլ անվանումներ | մինչև 1952 — Սարվան | |||
Տվյալ կարգավիճակում | 1964 թվականից | |||
ԲԾՄ | 420±1 մետր | |||
Բնակչություն | ▲24 928 մարդ (2023)[1] | |||
Ազգային կազմ | վրացիներ,ադրբեջանցիներ,հայեր | |||
Կրոնական կազմ | Վրաց ուղղափառ եկեղեցի Իսլամ Հայ Առաքելական Եկեղեցի | |||
Ժամային գոտի | UTC+4 | |||
Հեռախոսային կոդ | +995-357 | |||
Փոստային դասիչ | 3000-20 | |||
Պաշտոնական կայք | marneuli.gov.ge | |||
![]() | ||||
Մառնեուլը (վրաց.՝ მარნეული), քաղաք է Վրաստանի հարավում, Քվեմո Քարթլի երկրամասում, Մառնեուլի մունիցիպալիտետի վարչական կենտրոնը։ Բնակչությունը՝ ▲24 928 մարդ (2023)[1]։
Մառնեուլի Վրաստանի Մառնեուլի մունիցիպալիտետի վարչական կենտրոնն է։ Մինչև 1952 թվականը բնակավայրը կրում էր Սարվանի (վրաց.՝ სარვანი; ադրբ.՝ Sarvan) անվանումը։ Քաղաքի կարգավիճակը ստացել է 1964 թվականին։ Իսկ 2008 թվականի օգոսոտսի 8-ին Հարավային Օսիայում տեղի ունեցած զինված հակամարտության ժամանակ ռուսական ինքնաթիռները ռմբակոծման էին ենթարկել քաղաքի օդանավակայնը, ինչի արդյունքում զոհվել էր 3 մարդ[2]։
Ըստ 1989 թվականի համախորհրդային մարդահամարի տվյալների Մառնեուլ քաղաքում բնալվում էր 27 557 մարդ[3]։ Ըստ Վրաստանի Կառավարության պաշտոնական տվյալների քաղաքի բնակչությունը 2006-ին կազմում էր 20,1 մարդ, որոնցից 83,1% ադրբեջանցիներ են[4]։ Նաև Մառնեուլի մոտակայքում գտնվում է մի քանի հայկական գյուղ։
Մառնեուլում գործում է մի քանի փոքր ձեռնարկությունենր՝ պահածոնների գործարան, պանրի և ձեթի գործարան, արդուզարդի ֆաբրիկա և երկաթբետոնե արտադրանքի գործարան։
Քաղաքում գործում են հետևյալ ոչ-կառավարական կազմակերպությունները՝
- «Ադրբեջանցիների մշակութային կենտրոն»
- «Գեյրյաթ»
- «Երիտասարդական կենտրոն»
- «Մառնեուլի համայնաքային ռադիո»
Մունիցիպալիտետներ | ||
---|---|---|
Քաղաքներ | ||
Քաղաքատիպ ավաններ | ||