hy.wikipedia.org

Մելքիոր - Վիքիպեդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

25 ցենտանոց մետաղադրամ մելքիորից

Մելքիոր, մելխիոր (գերմաներեն`Melchior, ֆրանսերեն` maillechort-ի աղավաղված ձևը, ֆրցի գյուտարարներ Մայոյի (Maillot) և Շորիեի (Chorier) անունով), պղնձի համաձուլվածքը հիմնականում նիկելի (5-30%) հետ։ Մելքիորը արծաթասպիտակավուն է, ունի մեծ կոռոզիակայունություն, սառը և տաք վիճակներում լավ մշակվում է ճնշմամբ։ Կիրառվում է ամանեղեն, մետաղադրամներ, ճշգրիտ մեխանիկայի դետալներ, բժշկական գործիքներ և այլ իրեր պատրաստելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 395