Մեխակ - Վիքիպեդիա
- ️Tue Sep 05 2017
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեխակ (այլ կիրառումներ)
Մեխակ, հայերեն Խաղամ, (լատին․՝ Diánthus), մեխակազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։
![](https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0e/Dianthus_carthusianorum_Sturm24.jpg/220px-Dianthus_carthusianorum_Sturm24.jpg)
Ցողունը հանգուցավոր է, բարձրություն՝ մինչև 70 սմ։ Տերևները հակադիր են, ամբողջական, գծաձև կամ նշտարաձև։ Տեսակների մեծ մասի ցողունը և տերևները գորշ կապտավուն երանգ ունեն։ Ծաղկաբույլը ցիմոզային է, երբեմն՝ գլխիկ։ Ծաղիկները երկսեռ են (հաճախ՝ մեկական), ծոպավոր, ատամնւսեգր կամ ամբողջաեզր, սպիտակ, վարդագույն, կարմիր, ծիրանագույն, դեղնականաչավուն և այլն։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը երկարավուն, միաբուն, բազմասերմ տուփիկ է։ Սերմերը սև են, մանր, տափակ։
Հայտնի է մոտ 300, Հայաստանում՝ 15(18) տեսակ՝
- Մեխակ արևելյան (D. orientalis),
- Մեխակ անհրապույր (D. inamoenus),
- Մեխակ խայտաբղետ (D. discolor),
- Մեխակ խավավոր (D. crinitus),
- Մեխակ մանրածաղիկ (D. parvifloarm) և այլն։
Հանդիպում է Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում։ Հայտնի է շուրջ 300 տեսակ, Հայաստանում՝ 18։ Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարգերում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին, ավագոտ վայրերում, կիսաանապատներում, լեռնատափաստաններում, ալպյան և ենթալպյան մարգագետիններում։ Մշակության մեջ տարածված են շատ գեղազարդիչ տեսակներ (պարտեզային, չինական, հոլանդական) և սորտեր, որոնք կիրառվում են ծաղկաբուծության մեջ։
Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են սապոնիններ, ալկալոիդներ, եթերայուղեր, վիտամին C և այլն։
- Մեխակ Քուռին (D. cyri) հանդիպում է Արարատյան գոգավորության (Վեդու և Ուրցաձոր գյուղի միջև) չոր, ավագոտ գետափերին և միջին լեռն, գոտու մարգագետիններում,
- Մեխակ անհրապույրը՝ Սյունիքի մարզի (Շվանիձոր գետի շրջակայքում և Խաթաբան լեռան վրա) միջին լեռն, գոտու քարքարոտ լանջերին,
- Մեխակ Լիբանանին (D. libanotis)՝ Երևանի (հլկասար, Վեգի և Ուրցաձոր) և Վայոց ձորի (Արենի գյուղ) ֆլորիստիկական շրջանների ստորին և միջին լեռնային գոտիների չոր, կավային, գիպսակիր կամ աղակալած լանջերին,
- Մանրածաղիկ մեխակ՝ Վայոց ձորի մարգի (Խաչիկ և Գնիշիկ գյուղերի միջև) միջին լեռնային գոտու չոր, քարքարոտ լանջերին։ Այս տեսակները գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։
Մեխակի շատ տեսակներ (պարտեզային կամ հոլանդական Մեխակ, մորուքավոր կամ տաճկական Մեխակ, փետրաձև Մեխակ և այլն) մշակվում են վաղուց ի վեր․ հայտնի են բազմաթիվ արժեքավոր պարտեզային ձևեր և սորտեր։ Մեխակ է կոչվում նաև մեխակածառի չորացած ծաղկակոկոններից ստացվող համեմունքը։
![](https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/63/Dianthus_from_Sayada%2C_Tunisia_2010.jpg/220px-Dianthus_from_Sayada%2C_Tunisia_2010.jpg)
![](https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/67/Starr_070730-7932_Dianthus_caryophyllus.jpg/220px-Starr_070730-7932_Dianthus_caryophyllus.jpg)
Դասը ընդգրկում է ավելի քան 330 տեսակ[1].
- Dianthus alpinus L.
- Dianthus armeria L.
- Dianthus barbatus L.
- Dianthus bicolor Adams
- Dianthus carthusianorum L.
- Dianthus caryophyllus L. [2]
- Dianthus caryophyllus var. schabaud
- Dianthus chinensis L.
- Dianthus deltoides L.
- Dianthus gratianopolitanus Vill.
- Dianthus japonicus Thunb.
- Dianthus nardiformis Janka
- Dianthus superbus L.
- Гвоздика // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- Горшкова С. Г. Род 498. Гвоздика — Dianthus // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Б. К. Шишкин. — М.—Л.: Изд-во АН СССР, 1936. — Т. VI. — С. 803-861. — 956 + XXXVI с. — 5200 экз.
- Гвоздика — статья из Большой советской энциклопедии (Проверено 25 мая 2010)
- Гвоздика в Энциклопедии декоративных садовых растений.
- Гвоздика Արխիվացված 2010-11-25 Wayback Machine в Энциклопедии садовых растений
- Андреева О. Многолетняя гвоздика в садовом дизайне.
- The Plant List
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 397)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Տաքսոնոմիա | |
---|---|
Չափորոշչային վերահսկողություն | LNB: 000082629 · Microsoft: 2779059021 · NKC: ph508914 |
Տաքսոնի |
|
---|