Միզաթթու - Վիքիպեդիա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միզաթթու | |
---|---|
![]() | |
Քիմիական բանաձև | C₅H₄N₄O₃ |
Մոլային զանգված | 2,8E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 1,89 գ/սմ³ գ/սմ³ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 69-93-2 |
PubChem | 1175 |
EINECS համար | 200-720-7 |
SMILES | C12=C(NC(=O)N1)NC(=O)NC2=O |
ЕС | 200-720-7 |
ChEBI | 1142 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Միզաթթուն, 2, 6, 8 եռօքսիպուրին, C5H4O3N4, անգույն բյուրեղական նյութ է։
Տաքացնելիս քայքայվում է նախքան հալվելը։ Վատ է լուծվում ջրում։ Հայտնաբերել է Կ․ Շեելեն մեզում (1776)։ Գոյություն ունեն կետոնային (I) և էնոլային (II) ձևափոխությունները։ Մարդու և կաթնասունների օրգանիզմում պուրինային փոխանակության վերջնական արդյունք է և առաջանում է քսանտինի ֆերմենտային օքսիդացման հետևանքով։ Փոքր քանակներով միզաթթու պարունակվում է հյուսվածքներում (ուղեղ, լյարդ, արյուն), մեզում և քրտինքում։ Նյութափոխանակության որոշ խանգարումների դեպքում միզաթթուն և նրա թթու աղերը՝ ուրատները, կուտակվում են օրգանիզմում (երիկամի, միզապարկի քարեր)։ Միզաթթուն հայտնաբերվել է նաև որոշ բույսերում։
Բառարաններ և հանրագիտարաններ | |||
---|---|---|---|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 532)։