Միզապարկ - Վիքիպեդիա
Միզապարկ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միզապարկ (լատին․՝ vesica urinaria), որոշ անողնաշարավորների, ողնաշարավորների մեծամասնության և մարդու միզային օրգան, ուր հավաքվում է մեզը և պարբերաբար արտահոսում օրգանիզմից (տես Միզազատություն)։ Մարդու միզապարկի միջին տարողությունը 500 սմ³ է։ Գտնվում է փոքր կոնքի խոռոչում, միջին գծով ցայլային համաճոնից ետ, շագանակագեղձից վեր, սերմնաբշտիկներից, սերմնածորաններից և ուղիղ աղիքից առաջ, իսկ կանանցը՝ միզասեռական ստոծանու վրա, արգանդից և հեշտոցից առաջ։ Միզապարկը ձվաձև է, ունի առաջային, ետին և կողմնային աջ ու ձախ երեսներ, գագաթ, մարմին, հատակ և վզիկ, որը դեպի վար աստիճանաբար նեղանում է ու շարունակվում որպես միզուկ։ Միզապարկի պատերը կազմված են երեք շերտից՝ արտաքին՝ շարակցահյուսվածքային, միջին՝ մկանային, և ներքին՝ լորձաթաղանթային։ Հիվանդություններից ավելի հաճախ հանդիպում են լորձաթաղանթի բորբոքումը (ցիստիտ), միզապարկի քարերը և պոլիպները։
- ↑ անատոմիայի հիմնարար մոդել
- ↑ McGuinness H. Anatomy & Physiology: Therapy Basics 4th Edition — ISBN 978-1-4441-0923-8
- ↑ http://www.bartleby.com/107/255.html
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 533)։
Բառարաններ և հանրագիտարաններ | |||
---|---|---|---|