hy.wikipedia.org

Մշկամուկ - Վիքիպեդիա

Մշկամուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մշկամուկ (լատին․՝ Desmana moschata), խլուրդների ընտանիքի գետնափորների կարգի կենդանի է։ «Desmaninae» ենթաընտանիքի երկու տեսակներից մեկը, որը երբեմն առանձնացվում է որպես ընտանիք. երկրորդ տեսակը պիրենեյան մշկամուկն է (Galemys pyrenaicus)[1]։

Մշկամուկը մնացուկային տեսակ է, բնաշխարհիկ է նախկին ԽՍՀՄ-ի տարածքում։ Նախապատմական ժամանակներում հանդիպել է Եվրոպայում մինչեւ Բրիտանական կղզիները։ Նրա ժամանակակից բնական արեալը հիմնականում սահմանափակվում է Դնեպրի, Վոլգայի, Դոնի և Ուրալի ավազաններով։ Հանդիպում է նաեւ Ղազախստանում։ Ուկրաինայում, Լիտվայում և Բելառուսում հազվադեպ է։

Մշկամուկը փոքրիկ կենդանի է։ Մարմնի երկարությունը 18-22 սմ է, պոչինը՝ նույնպես, կենդանի զանգվածը՝ մինչև 520 գրամ է։

  1. «Desmana moschata (Russian Desman, RUSSIAN DESMAN)». www.iucnredlist.org. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.

 ⛭ 

  

Բառարաններ և հանրագիտարաններ

Տաքսոնոմիա