hy.wikipedia.org

Մուասակ - Վիքիպեդիա

  • ️Mon Jun 22 2009

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բնակավայր
Մուասակ
ֆր.՝ Moissac[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքԹարն-է-Գարոն, canton of Moissac-1?, canton of Moissac-2? և arrondissement of Castelsarrasin?
Մակերես85,95 կմ²
ԲԾՄ76 մետր, 59 մետր, 199 մետր
Բնակչություն13 652 մարդ (հունվարի 1, 2022)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ82200[3]
Պաշտոնական կայքmoissac.fr(ֆր.)
Մուասակ (Ֆրանսիա)
Մուասակ (Ֆրանսիա)

Մուասակ (ֆրանսերեն արտասանութամբ՝ ​ ), քաղաք և համայնք Ֆրանսիայի հարավում՝ Օքսիտանիա երկրամասի Տառն-է-Գառոն դեպարտամենտում։ Քաղաքը գտնվում է Գառոն և Տառն գետերի միախառնման վայրի մերձակայքում՝ Գառոնի ջրանցքի ափին։ Ազգային N113 ավտոերթուղին, որն իրար է կապում Վալանս-դ'Աժեն և Կաստելսարասեն քաղաքները, անցնում է Մուասակի միջով։

Մուասակն սկզբում մտել է Լոտ դեպարտամենտի կազմի մեջ։ 1808 թվականին Նապոլեոնի դեկրետով քաղաքը հանձնվել է նոր ձևավորված Տառն-է-Գառոնի դեպարտամենտին։ 1800 - 1926 թվականներին Մուսակը եղել է շրջանի վարչական կենտրոն։

Մուասակը մեծապես տուժել է 1930 թվականի մարտին տեղի ունեցած Տառնի ջրհեղեղից, որն ավերել է հարավ-արևմտյան Ֆրանսիայի մեծ մասը։ Այն համարվել է 100-ամյակի ջրհեղեղ։ Հաղորդվում է, որ քաղաքում զոհվել է հարյուր քսան մարդ[5]։

2020 թվականին քաղաքապետ է ընտրվել Ազգային ճակատի քաղաքական գործիչ Ռոմեն Լոպեսը[6][7][8]

Մուասակը լայնորեն հայտնի է իր տարածքում գտնվող միջնադարյան աբբայությունում պահպանված գեղարվեստական ժառանգությամբ։ Այդ աբբայությունն ընկած է Սանտյագո դե Կոմպոստելա ուխտագնացային երթուղու վրա, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում։

  • Սուրբ Մարտին դը Մուասակ եկեղեցի. Պաշտամունքային այս կառույցի առանձին հատվածներ թվագրվում են 3-րդ դարով։ Եկեղեցում պահպանվել են XIV դարի նկարներ։ Եկեղեցին 1922 թվականին պատմական հուշարձանի կարգավիճակ է ստացել[9]

Script error: No such module "Բնակչությունն ըստ թվականների".

Moulin de Moissac հյուրանոցը, որը գործում է 1474 թվականից:

Մուսակում կան կարևոր ջրուղիներ. Տառնը, ինչպես նաև Գառոնի ջրանցքը (նախկին Canal latéral à la Garonne-ը), հոսում է քաղաքի միջով։ Վերջինս Canal du Midi- ի շարունակությունն է և ձգվում է Թուլուզից մինչև Բորդո։ Այս երկու ջրանցքները միասին հաճախ կոչվում են Canal des deux mers (երկու ծովերի ջրանցք), քանի որ իրար են կապում Ատլանտյան օվկիանոսը և Միջերկրական ծովը։

  • Орган

    Орган

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2022 (ֆր.)INSEE, 2024.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. «Répertoire national des élus: les maires» (ֆրանսերեն). data.gouv.fr, Plateforme ouverte des données publiques françaises. 2022 թ․ սեպտեմբերի 13.
  5. Max Lagarrigue,"L’inondation du siècle, mars 1930" Արխիվացված 2009-06-22 Wayback Machine, in "Les Caprices du Temps," revue Arkheia, n°21, Montauban, 2009.
  6. «Romain Lopez : qui est ce proche de Marion Maréchal élu maire de Moissac ?» (ֆրանսերեն). 2020 թ․ հունիսի 29.
  7. A young RN candidate becomes the mayor of Moissac(չաշխատող հղում), Teller Report
  8. «French town that saved Jews elects mayor from party founded by Holocaust denier». The Times of Israel.
  9. Eglise Saint-Martin.
Ֆոտո, վիդեո և աուդիո
Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
Չափորոշչային վերահսկողություն

BNF15277744w · GND4115179-3 · LCCNn84128693 · NKCxx0319060 · VIAF132574871 · WorldCat VIAF132574871