hy.wikipedia.org

Շահումյան (Լոռու մարզ) - Վիքիպեդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շահումյան (այլ կիրառումներ)
Գյուղ
Շահումյան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
ՀամայնքՎանաձոր (համայնք) | Վանաձոր համայնք[1]
ԲԾՄ1500 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1934[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
Շահումյան (Լոռու մարզ) (Հայաստան)
Շահումյան (Լոռու մարզ) (Հայաստան)

Շահումյան (Լոռու մարզ) (Լոռու մարզ)
Շահումյան (Լոռու մարզ) (Լոռու մարզ)

Շահումյան, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Վանաձոր համայնքում[1]։

Գյուղը գտնվում է անմիջապես Վանաձոր քաղաքին կից, Վանաձոր-Դիլիջան մայրուղու 1-ին կիլոմետրի աջ և ձախ կողմում։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1700-1800 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 1 կմ հարավ-արևելք։ Վարչական տարածքում են գտնվում Մայմեխ (3080 մ) և Թեժ լեռ (3100 մ) սարերը։

1933 թվականին կազմավորվել է հայկական գյուղ «Ղամբարանց թալա» («Ղամբարանց բացատ») կոչվող հանդամասում, իսկ ներկայիս գյուղի տարածքում` Վարդանլու («Վարդանանք») անվամբ։ 1936 թվականին երկու գյուղերը միաձուլվել են՝ դառնալով մեկ գյուղ, որն էլ կոչվել է Թիվ 6 սովխոզ։ Գյուղի բնակիչները հիմնականում զբաղվում են այգեգործությամբ և անասնապահությամբ[3]։

1936 թվականին այգեգործական բազայի վրա կառուցվել է պահածոների գործարան, և գյուղը վերանվանվել է Շահումյանի անվան սովխոզ գործարան։ Գործարանի շնորհիվ գյուղն իր հրաշալի, արևահամ, անուշահամ, որակյալ պտուղներով և գերազանց որակի պահածոներով մեծ ճանաչում է ձեռք բերել ինչպես մեր հանրապետությունում, այնպես էլ հանրապետության սահմաններից դուրս` նախկին ԽՍՀՄ-ում։ Գործարանը բազմիցս արժանացել է մեդալների։ Գյուղը երկրաշարժից տուժել է մասամբ։ Գյուղից վերև Մայմեխ սարն է իր սառնորակ աղբյուրներով` Տաք աղբյուրներ, Սպիտակ ջուր, Վառված գոմ, Սև ջուր, Հաճարկուտ/Ֆըստխլու/ սարամասերով, Անուշ, Անգլիյսկի ջուր աղբյուրներով և Տանձուտ, Չիչխան գետերով։ Վանաձոր-Դիլիջան տանող մայրուղու 2-րդ կիլոմետրի աջ մասում է գտնվում Թեժ լեռն հանգրվանը` «Ալիք» նշանավոր ճամբարով, որոնք ներկայումս չեն գործում[3]։

Գյուղի կենտրոնում է գտնվում Ստեփան Շահումյանի արձանը։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց (Շահումյանի անվան սովխոզին կից), ինչպես նաև «Զագարագեր» ամառանոցային նախկին այգեգործական թաղամաս, որտեղ իրենց ամառային հանգիստն են անցկացնում 100-200 վանաձորցիներ[3]։

Բնակիչների մեծ մասը կազմում են Բաքվից, Սումգայիթից, Շամքորից, Գանձակից, Մարտակերտից և Արծվաշենից բռնագաղթված հայերը։ Գյուղի բնակիչները հիմնականում զբաղվում են կարտոֆիլի, կաղմաբի և այլ բանջարաբոստանային կուլտուրաների արտադրությամբ[3]։ Անսասնապահությամբ զբաղվողները արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու, մեղր։ Շահումյանի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 1989 2001 2011
Բնակիչ 1441 2383 1934[2]

Կլիման բարեխառն է, ձմեռը` մեղմ է, ամառը` զով, տեղումների քանակը առատ է մարտ-հուլիս ամիսներին։

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Վանաձոր համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 05․07․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 3,2 3,3 Հակոբյան, Սամվել; Հակոբյան, Արտեմ (2015). Հայաստանի Հանրապետության պատմական հանրագիտարան. Երևան: Հեղինակային հրատարակություն. էջեր 439–440.
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 154» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 29-ին.

Վարչական կենտրոն՝ Վանաձոր

Համայնքներ

Լոռու մարզի քարտեզը

Քաղաքներ
Գյուղեր

Ագարակ

  • Ազնվաձոր
  • Աթան
  • Ակներ
  • Ահնիձոր
  • Ամոջ
  • Ամրակից
  • Այգեհատ
  • Անտառամուտ
  • Անտառաշեն
  • Ապավեն
  • Արդվի
  • Արծնի
  • Արմանիս
  • Արջուտ
  • Արջուտ կայարանին կից
  • Արևածագ
  • Արևաշող
  • Աքորի
  • Բազում
  • Բենդիկ
  • Բլագոդարնոյե
  • Բովաձոր
  • Գարգառ
  • Գեղասար
  • Գետավան
  • Գյուլագարակ
  • Գոգավան
  • Գոգարան
  • Գուգարք
  • Դաշտադեմ
  • Դարպաս
  • Դեբետ
  • Դսեղ
  • Եղեգնուտ
  • Թեղուտ
  • Լեջան
  • Լեռնահովիտ
  • Լեռնանցք
  • Լեռնապատ
  • Լեռնավան
  • Լերմոնտովո
  • Լոռի Բերդ
  • Լորուտ
  • Լուսաղբյուր
  • Խնկոյան
  • Ծաթեր
  • Ծաղկաբեր
  • Ծաղկաշատ
  • Կաթնաղբյուր
  • Կաթնաջուր
  • Կաթնառատ
  • Կաճաճկուտ
  • Կարմիր Աղեկ
  • Կողես
  • Կրուգլայա շիշկա
  • Կուրթան
  • Հագվի
  • Հալավար
  • Հաղպատ
  • Հարթագյուղ
  • Հոբարձի
  • Հովնանաձոր
  • Ձյունաշող
  • Ձորագետ
  • Ձորագյուղ
  • Ձորամուտ
  • Արջահովիտ
  • Ճոճկան
  • Մարգահովիտ
  • Մարց
  • Մեդովկա
  • Մեծ Այրում
  • Մեծավան
  • Մեծ Պարնի
  • Մեղվահովիտ
  • Միխայլովկա
  • Մղարթ
  • Յաղդան
  • Նեղոց
  • Նովոսելցովո
  • Նորաշեն
  • Նորամուտ
  • Նոր Խաչակապ
  • Շահումյան
  • Շամուտ
  • Շենավան
  • Շիրակամուտ
  • Շնող
  • Չկալով
  • Պաղաղբյուր
  • Պետրովկա
  • Պրիվոլնոյե
  • Պուշկինո
  • Ջիլիզա
  • Ջրաշեն
  • Սարալանջ
  • Սարահարթ
  • Սարամեջ
  • Սարատովկա
  • Սարչապետ
  • Սվերդլով
  • Վահագնաձոր
  • Վահագնի
  • Վարդաբլուր
  • Ուռուտ
  • Ուրասար
  • Փամբակ
  • Փամբակ կայարանին կից
  • Փոքր Այրում
  • Քարաբերդ
  • Քարաձոր
  • Քարինջ
  • Քարկոփ
  • Օձուն
  • Ֆիոլետովո