Պալինոլոգիա - Վիքիպեդիա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պալինոլոգիա (հունարեն՝ παλυνη - նուրբ փոշի և․․․ լոգիա), բուսաբանության բաժին, որն ուսումնասիրում է ծաղկափոշին և սպորները, նրանց ձևը, կառուցվածքն ու զարգացումը, ցրումն ու օգտագործումը։
«Պալինոլոգիա» տերմինն առաջարկել են անգլիացի գիտնականներ Հ․ Հայդը և Դ․ Ուիլյամսը (1944)։
Պալինոլոգիաի հիմնական բաժինը պալինոմորֆոլոգիան է, որն ուսումնասիրում է սպորների և փոշեհատիկների (սերմնավոր բույսերի արական գամետոֆիտների) գլխավորապես արտաքին կաուն թաղանթի (էկզինա) ձևը, կառուցվածքը, զարգացումը և բրածո վիճակում պահպանվելու հատկությունը։
Պալինոլոգիաի առանձին ճյուղ է պալեոպալինոլոգիան (հնէաբուսաբանություն բաժին), որն ուսումնասիրում է բրածո սպորներն ու ծաղկափոշին։
Այն հատկապես մեծ կիրառություն ունի նավթի, ածխային պլաստների և այլ օգտակար հանածոների երկրաբանական որոնողական-հետազոտական աշխատանքներում և հնէաբանության մեջ։
Պալինոլոգիաի մեթոդներից է հնէաբուսաբանական, գեոմորֆոլոգիական և երկրաբանական խնդիրների լուծման համար լայնորեն օգտագործվող սպորափոշեհատիկային վերլուծությունը, որը կիրառվում է նաև հնագիտության, բժշկության, քրեագիտության, ապրանքագիտության մեջ։
Պալինոլոգիաի տվյալները և ուսումնասիրություններն օգտագործվում են մեղվաբուծության և բժշկության (որոշ ալերգիական հիվանդությունների առաջացման պատճառների բացահայտման) մեջ։
Հայատանում պալինոլոգիական ուսումնասիրությունների հիմքը դրվել է 1948 թվականին, Ա․ Թախտաջյանի և Ա․ Յացենկո-Խմելևսկու նախաձեռնությամբ (աաքսոնոմիական և ֆիլոգենետիկական հետազոտություններ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 84)։