hy.wikipedia.org

Ջորջ Փոյա - Վիքիպեդիա

  • ️Tue Dec 13 1887

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջորջ Փոյա
հունգ.՝ Pólya György

Ծնվել էդեկտեմբերի 13, 1887[1][2][3]
Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա
Մահացել էսեպտեմբերի 8, 1985[1][2][3] (97 տարեկան)
Պալո Ալտո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանAlta Mesa Memorial Park[4]
Քաղաքացիություն Հունգարիա և  ԱՄՆ
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Սթենֆորդի համալսարան[2], Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց[2] և Բրաունի համալսարան[2]
Գործունեության ոլորտմաթեմատիկական անալիզ, կոմբինատորիկա[5], մաթեմատիկա[5], թվերի տեսություն[5], Թվային մեթոդներ[5], հավանականությունների տեսություն[5], էվրիստիկա[5] և կրթություն[5]
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերԲուդապեշտի համալսարան (1912)[2], Վիեննայի համալսարան (1911), Berzsenyi Dániel Secondary School? (1904)[2] և Գյոթինգենի համալսարան (1913)[2]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[6][7][5], հունգարերեն[7][5][8], իտալերեն[7], ֆրանսերեն[7], դանիերեն[7] և գերմաներեն[7]
Գիտական ղեկավարԼիպոտ Ֆեյեր
Եղել է գիտական ղեկավարFritz Gassmann?[9], Alice Roth?[9], Albert Edrei?[9], Հանս Ալբերտ Այնշտայն[9], Albert Pfluger?[9], James J. Stoker?[9], Alfred Aeppli?[9], Michael Israel Aissen?[9], Florian Eggenberger?[9], Gottfried Grimm?[9], Jeremy Kilpatrick?[9], Իմրե Լակատոս[9], Walter Saxer?[9], Andrew H. van Tuyl?[9], Donald Wayne Grace?[9], Florian Eggenberger?[9], Gottfried Grimm?[9], Reinwald Jungen?[9], Ernst Boller?[9], Eduard Benz?[9], Hermann Muggli?[9], Hans Odermatt?[9], Hans Arthur Meyer?[9], Madeline Johnsen?[9], Burnett C. Meyer?[9], Michael Israel Aissen?[9], Grove Crawford Nooney?[9], Charles McLoud Larsen?[9], Madeleine Rose Ashton?[9], Wilhelm Mächler?[9], Victor Junod?[9], Egon Moecklin?[9], August Stoll?[9] և Emil Schwengeler?[9]
ՀայրJakab Pólya?[2]
 George Pólya Վիքիպահեստում

Ջորջ Փոյա (դեկտեմբերի 13, 1887[1][2][3], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - սեպտեմբերի 8, 1985[1][2][3], Պալո Ալտո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հունգարացի մաթեմատիկոս։ Փոյան 1914-1940 թթ. եղել է ETH Zürich համալսարանի, իսկ 1940-1953 թթ.-ին՝ Ստանֆորդի համալսարանի պրոֆեսոր։ Նա հայտնի է որպես կոմբինատորիկայի, թվերի թեորեմի, թվաբանական անալիզի, հավանականության թեորեմի վերաբերյալ ունեցած իր ուսումնասիրություններով։ Փոյան նաև ճանաչված է մաթեմատիկայի ուսուցման մասին իր կատարած հսկայածավալ աշխատանքով։

Նա ծնվել է Բուդապեշտում, անվանակոչվել է Փոյա Գեորգի։ Ծնողները Աննա Դյուչը (մայր) և Ջեյքաբ Փոյան (հայր) են։ Թեև նրա ծնողները կրոնասեր էին, և նա կնքվել էր Հռոմեական կաթոլիկ եկեղեցում, այնուհանդերձ, Ջորջ Փոլյան հետագայում նախընտրեց դառնալ ագնոստիկ։ Փոյան 1914-1940 թթ. եղել է ETH Zürich համալսարանի (Շվեյցարիա) պրոֆեսոր, իսկ 1940-1953 թթ.-ին՝ Ստանֆորդի համալսարանի պրոֆեսոր։ Նա մինչև կյանքի և կարիերայի վերջ՝ մնաց Ստանֆորդի համալսարանի պրոֆեսոր էմերիտուս։ Փոյան աշխատել է բազմաթիվ մաթեմատիկական թեմաների շուրջ. մաթեմատիկական անալիզ, թվերի թեորեմ, շարքեր, երկրաչափություն, հանրահաշիվ, կոմբինատորիկա և հավանականութուն։

Մահացել է Պալո Ալտո, Կալիֆորնիա, Միացյալ Նահանգներում։

Փոյան, վաղ կարիերայի ընթացքում, Գաբոր Սզեգոի հետ գրել է խնդրագրքեր՝ «Խնդիրներ և վերլուծություններ» (I: շարքեր, ինտեգրալային հաշվարկ, ֆունկցիաների տեսություն և II: ֆունկցիաների տեսություն, զրոներ, պոլինոմիալներ, որոշիչներ, թվերի տեսություն, երկրաչափություն)։ Ավելի ուշ նա մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի ուսումնասիրի համակարգչային խնդրի լուծման մեթոդները՝ նպատակ ունենալով մաթեմատիկայի մեջ զարդգացնել հայտնաբերումների ձևը։ Այս թեմայի վերաբերյալ նա գրել է հինգ գրքույկ՝ «Ինչպես լուծել այն», «Հավանական պատճառներ» (մաս 1 և 2) և «Մաթեմատիկական հայտնագործություն», «Խնդիրներ լուծելու, հասկանալու, սովորելու և ուսուցանելու համար» (մաս 1 և 2)։ «Ինչպես լուծել այն» գրքում Փոյան նշում է մի քանի մեթոդներ խնդիրների լուծման համար, դա վերաբերում է թե մաթեմատիկական և, թե ոչ մաթեմատիկական խնդիրներին։ Գիրքը ներառում է մաթեմատիկայի մասին խորհրդատվություն և գեղագիտական տերմինների մինի-հանրագիտարաններ։ Գիրքը թարգմանվել է մի քանի լեզուներով և վաճառել ավելի քան մեկ միլիոն օրինակ։

2000 թ. Նոբելյան մրցանակակիր ռուս ֆիզիկոս Ժորես Ի. Ալֆյորովը բարձր գնահատեց Փոյայի այս գիրքը, նշելով, որ ինքը երկրպագում է այն։ Իսկ ամերիկացի մաթեմատիկոս Թերրի Տաոն օգտագործեց գիրքը՝ Միջազգային մաթեմատիկական օլիմպիադային պատրաստվելու համար։ Գիրքն այսօր էլ կիրառվում է մաթեմատիկական կրթության մեջ։

Փոյան գրեց մեկ այլ կարճ գիրք, որը կոչվում է «Մաթեմատիկան մեթոդները գիտության մեջ», որը աջակցություն ստացավ Ազգային գիտական հիմնադրամի կողմից։ Գիրքը խմբագրել է Լեոն Բոուդեն, հրատարակվել է 1977 թ՝ Ամերիկայի Մաթեմատիկական Ասոցիացիայի (MAA) կողմից։ Փոյան այս գրքի նախաբանում գրում է. «Հաջորդ էջերը օգտակար կլինեն, սակայն դրանք չպետք է դիտարկվեն որպես վերջնական արդյունք»։

Փոյայի պատվին ստեղծվել է մաթեմատիկայի կենտրոն` Այդահոի համալսարանում։ Մաթեմատիկայի կենտրոնը հիմնականում կենտրոնանում է սովորողներին հանրահաշիվ սովորեցնելու վրա։

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Find A Grave — 1996.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 https://www.deutsche-biographie.de/pnd118825321.html#ndbcontent
  8. CONOR.Sl
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 9,17 9,18 9,19 9,20 9,21 9,22 9,23 9,24 9,25 9,26 9,27 9,28 9,29 9,30 9,31 9,32 9,33 Mathematics Genealogy Project — 1997.

 ⛭ 

  

Թեմատիկ կայքեր

Բառարաններ և հանրագիտարաններ
 

BIBSYS90066997 · BNEXX1073909 · BNF121173083 · CiNiiDA00673318 · CONOR13404771 · GND118825321 · ISNI0000000121491839 · LCCNn80049669 · LNB000003173 · NDL00453072 · NKCjx20050425007 · NLA35427907 · NLG64046 · NLPa0000002781267 · NSK000160419 · NTA068387334 · NSZL000000024829 · NUKATn94300060 · PTBNP370127 · LIBRIS85424 · SUDOC02957644X · VIAF120727470 · WorldCat VIAF120727470