hy.wikipedia.org

Սանդրա Մեյսոն - Վիքիպեդիա

  • ️Mon Jan 17 1949

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սանդրա Մեյսոն
անգլ.՝ Sandra Mason
 
Կրթություն՝ University of Windsor Faculty of Law?, Վեստ Ինդիայի համալսարան, Hugh Wooding Law School? և University of the West Indies - Cave Hill Campus?
Մասնագիտություն՝ դատավոր և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 17, 1949 (76 տարեկան)
Ծննդավայր Saint Philip, Բարբադոս
Քաղաքացիություն  Բարբադոս
Ի ծնե անուն անգլ.՝ Sandra Prunella Mason
 
Պարգևներ

Dame Grand Cross of the Order of St Michael and St George

Սանդրա Մեյսոն (անգլ.՝ Sandra Prunella Mason, հունվարի 17, 1949, Saint Philip, Բարբադոս), բարբադոսցի հասարակական և քաղաքական գործիչ, 2018 թվականի հունվարի 8-ից Բարբադոսի գեներալ-նահանգապետ[1][2][3][4]։

Սանդրա Մեյսոնը համարվել է պրակտիկանը փաստաբանը, որն իրականացրել Սենթ Լուիսում բարձրագույն դատարանի դատավորի և Բարբադոսում վերաքննիչ դատարանի դատավորի գործառույթները։ Նա եղել է առաջին կինը, որը Բարբադոսում ստանձնել է այդ պաշտոնը։ Նա նաև զբաղեցրել է տարածաշրջանային ինտեգրման գնահատման ԿԱՐԻԿՈՄ հանձնաժողովի նախագահի պաշտոնը, եղել է Բարբադոսից դեսպան նշանակված առաջին մագիստրոսը և երկրի վերաքննիչ դատարանում աշխատող առաջին կինը։ Սանդրան նշանակվել է համագործակցության քարտուղարության արբիտրաժային դատարանի կազմում և որոշ ժամանակ կատարել է Բարբադոսի գեներալ-նահանգապետի պարտականությունները։ Նա մտնում է Բարբադոսի ամենաազդեցիկ կանանց տասնյակում։ 2017 թվականի վերջին նշանակվել է Բարբադոսի 8-րդ գեներալ-նահանգապետ, պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հունվարի 8-ին։ Իր նշանակման հետ մեկտեղ Մեյսոնը պարգևատրվել է Աստվածամոր մեծ խաչով, Սուրբ Միքայելի և Սուրբ Գեորգիի շքանշաններով։ Երբ նա ստանձնել է գեներալ-նահանգապետի պաշտոնը[5], դարձել է Սուրբ Անդրեասի կանցլերը և գլխավոր տիկինը[6]։

Սանդրա Մեյսոնը ծնվել է 1949 թվականի հունվարի 7-ին Սենթ Ֆիլիպ քաղաքում[7], Բարբադոս[8]։ Կրթությունն ավարտելուց հետո 1968 թվականին սկսել է դասավանդել Մարգարեթ արքայադստեր միջնակարգ դպրոցում։ Հաջորդ տարի Բարքլիի բանկում սկսել է քլերկ աշխատել։ Մեյսոնն ընդունվել է Վեստ Ինդիայի համալսարան՝ արդյունքում ստանալով իրավաբանական գիտությունների բակալավրի աստիճան։ Մեյսոնը եղել է Վեսթ Ինդիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի առաջին շրջանավարտներից մեկը։ Ուսումն ավարտել է 1973 թկականին։ 1975 թվականի նոյեմբերի 10-ին ընդունվել է փաստաբանների կոլեգիա և սկսել աշխատել՝ դառնալով Բարբադոսի փաստաբանների ասոցիացիայի առաջին կին անդամը։

1975 թվականից Սանդրան աշխատել է Բարքլիի հավատարմագրային վարչությունում, մինչև 1977 թվականին այդ ընկերությունում մի քանի տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ 1978 թվականին Վեսթ Ինդիայի համալսարանում Մեյսոնը սկսել է աշխատել որպես անչափահասների և ընտանեկան գործերի դատավոր, և միաժամանակ ընտանեկան իրավունքի դաստիարակ։ 1983 թվականին դադարել է զբաղվել դաստիարակությամբ և շարունակել է լինել մագիստրոս։ 1988 թվականին Մեյսոնն ավարտել է դատական կառավարման հարցերով պետական կառավարման թագավորական ինստիտուտը[9]։ 1991-1999 թվականներին նա աշխատել է ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոմիտեում՝ 1993-1995 թվականներին զբաղեցնելով նախագահի տեղակալի պաշտոնը և 1997-1999 թվականներին նախագահի պաշտոնը։ 1991 թվականից մինչև 1992 թվականը Մեյսոնը զբաղեցրել է նախագահի պաշտոնը և եղել է երկու կանանցից մեկը, որոնք ԿԱՐԻԿՈՄ-ի հանձնաժողովի կազմում են նշանակվել, և որին հանձնարարվել է անցկացնել տարածաշրջանային ինտեգրման գնահատում։ Մեյսոնը 1992 թվականին լքել է ընտանեկան գործերի դատարանը և Վենեսուելայում նշանակվել դեսպան՝ դառնալով Բարբադոսից առաջին կին մագիստրոսը, որը զբաղեցրել է այդ պաշտոնը։ 1994 թվականին Բարբադոս վերադառնալուց հետո նշանակվել է Բարբադոսի գլխավոր մագիստրոս, իսկ 1997 թվականին՝ Գերագույն դատարանի քարտուղար[10][11]։

  1. https://www.barbadosadvocate.com/news/new-g-g-named
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
  5. «Sandra Mason to be new Governor General». Nation News. Fontabelle, Saint Michael, Barbados. 2017 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
  6. Deane, Sandy (2017 թ․ դեկտեմբերի 27). «Justice Sandra Mason is Barbados' New GG». Barbados Today (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  7. «Sandra Prunella Mason». St. Michael, Barbados: Caribbean Elections. 2015. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  8. «Justice Sandra Mason records another first». Barbados Advocate. St. Michael, Barbados. 2013 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.(չաշխատող հղում)
  9. «The 10 most powerful women in Barbados». The Loop. 2015 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  10. Blackman, Theresa (2008 թ․ սեպտեմբերի 30). «Court of Appeal Judge Sworn In». St. Michael, Barbados: Barbados Government Information Service. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  11. Martindale, Carol (2012 թ․ մայիսի 30). «Justice Sandra Mason acting GG». Nation News. St. Michael, Barbados. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.

 ⛭ 

  

Ֆոտո, վիդեո և աուդիո

Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
Չափորոշչային վերահսկողություն