hy.wikipedia.org

Սելչուք Բայրաքթար - Վիքիպեդիա

  • ️Sun Oct 07 1979

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սելչուք Բայրաքթար
թուրքերեն՝ Selçuk Bayraktar
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 7, 1979 (45 տարեկան)
ԾննդավայրՍարըյեր, Ստամբուլի մարզ, Թուրքիա[1]
Քաղաքացիություն Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
ԿրթությունՍտամբուլի տեխնիկական համալսարան (2002)[2], Փենսիլվանիայի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Ռոբերթ քոլեջ
Մասնագիտությունճարտարագետ, գործարար և քաղաքական գործիչ
ԱշխատատուBaykar Makina ընկերություն
ԱմուսինՍյումեյե Էրդողան
Ծնողներհայր՝ Özdemir Bayraktar?
Պարգևներ և
մրցանակներ

Karabakh Order Medal "For services in the field of military cooperation" «Վաստակի համար» ІІІ աստիճանի շքանշան (Ուկրաինա) և Knight of the National Order of Mali

Կայքbaykartech.com/tr/selcuk-bayraktar/
 Selçuk Bayraktar Վիքիպահեստում

Սելչուք Բայրաքթար (թուրքերեն՝ Selçuk Bayraktar, հոկտեմբերի 7, 1979, Սարըյեր, Ստամբուլի մարզ, Թուրքիա[1]), թուրք ձեռնարկատեր, ինժեներ, «Baykar Makina» ընկերության համասեփականատեր և տեխնիկական տնօրեն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան[3]։

Ծնվել է 1979 թվականին։ Հայրը՝ Օզդեմիր Բայրաքթարը «Baykar Makina» ընկերության հիմնադիրն ու սեփականատերն էր։ Ընկերությունը ավիացիոն-տիեզերական ոլորտում զբաղվում է նոր տեխնոլոգիաների մշակմամբ, արտադրում ռոբոտատեխնիկա և կառավարման համակարգեր, ինչպես նաև անօդաչու թռչող սարքավորումներ[4]։

Սելչուք Բայրաքթարը 2002 թվականին ավարտել է Ստամբուլի տեխնիկական համալսարանը։ Ունի Փենսիլվանիայի համալսարանի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մագիստրոսի կոչում։ Դոկտորական աստիճան է ստացել Ջորջիայի Տեխնոլոգիական ինստիտուտում[5]։

Սելչուք Բայրաքթարն առավել մեծ հեղինակություն է ստացել 2016 թվականի մայիսին՝ Իզմիրում մասնակցելով միացյալ ռազմամարզական գործողություններին, որտեղ «Baykar Makina» ընկերությունը ներկայացնում էր իր նոր մշակումը. «Bayraktar TB2» հետախուզական անօդաչու թռչող սարքավորումը։ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Հյուլուսի Աքարի որոշմամբ՝ այս անօդաչուն համալրել է թուրքական բանակի զինտեխնիկան[6]։

Ներկայումս հիմնական դերակատարումն ունի իր ընկերության նոր տիպի անօդաչու թռչող սարքավորումների մշակման և արտադրության գործում[7]։

Ամուսնացած է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կրտսեր դստեր Սյումեյե Էրդողանի հետ[8]։ Ունի մեկ երեխա[9]։ Բայրաքթարն ունի նաև օդաչուի լիցենզիա։

  1. 1,0 1,1 1,2 https://www.baykartech.com/tr/selcuk-bayraktar/
  2. Hoffman R. LinkedIn — 2003.
  3. Турецкая компания разрабатывает прототип летающего автомобиля(չաշխատող հղում)
  4. «На свадьбу младшей дочери президента Турции Эрдогана пригласили 6 тыс. гостей». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 23-ին.
  5. «В Стамбуле состоялась церемония бракосочетания дочери Эрдогана и Сельчука Байрактара». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 23-ին.
  6. Грязное окружение Эрдогана
  7. Турция превратилась в секретную державу беспилотников
  8. Дочь Эрдогана вышла замуж за главу крупного оборонного предприятия
  9. «Sümeyye Erdoğan bugün evleniyor». Posta. 2016 թ․ մայիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.