Սնեժկա - Վիքիպեդիա
- ️Sat Jun 23 2018
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սնեժկա
Լեռնաշղթա | Giant Mountains, Սուդետներ ![]() |
---|---|
Հարաբերական բարձրություն | 1197 մետր ![]() |
Parent peak | Parseierspitze ![]() |
Տեղագրական մեկուսացում | 290 կիլոմետր ![]() |
Մայրցամաք | Եվրոպա ![]() |
Երկիր | Չեխիա, Լեհաստան ![]() |
Վարչատարածքային միավոր | Horní Malá Úpa, Pec pod Sněžkou, Ներքինսիլեզյան վոյեվոդություն, Karkonosze County, Q9270412 ![]() |
Բնության հատուկ պահպանվող տարածք | Krkonoše National Park, Karkonosze National Park ![]() |
Աշխարհագրական կոորդինատներ | 50°44′10″N 15°44′25″E ![]() |
Բարձրություն ծովի մակարդակից | 1603,3 մետր ![]() |
Նյութ | Թերթաքարեր ![]() |
Located on linear feature | Via Czechia – North Trail (hiking), Polish–Czech Friendship Trail ![]() |
Geomorphological unit | Slezský hřbet, Q50490461 ![]() |
Peak bagging classification | one-thousander ![]() |
![](https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d5/Panorama-Sniezka-1.jpg/552px-Panorama-Sniezka-1.jpg)
Սնեժկա[1] (չեխ․՝ Sněžka, լեհ.՝ Śnieżka, գերմ.՝ Schneekoppe), լեռ Կրկոնոշի լեռնազանգվածում, Լեհաստանի և Չեխիայի սահմանին։ Բարձրությունը 1603 մ է, այն Կրկոնոշի, Սուդետների[2] և Չեխիայի[3] ամենաբարձր կետն է[4]։ Հյուսիսային լանջը գտնվում է Լեհաստանում, հարավայինը՝ Չեխիայում, իսկ գագաթով անցնում է երկրների միջև սահմանը։ Սարը կազմված է թերթաքարերից։ Լանջերը ծածկված են անտառներով, լեռնային մարգագետիններով և քարե հողաշերտով։ Անտառի սահմանը գտնվում է 1250-1350 մ բարձրության վրա[5]։
Լեռան անունը գալիս է XVII դարի Կրկոնոշեի լեռնազանգվածի տեղական անվանումից, որը նշանակում է ձյունոտ սարեր (չեխ․՝ Sněžné hory)[6]։ Ներկայիս չեխական անունը Sněžka (թագմանաբար՝ սառցե) ընդունվել է 1823 թվին[5]։ Մինչ այդ լեռը կրել է Sněžovka (նույն իմաստով) անվանումը, իսկ ավելի վաղ՝ Pahrbek Sněžný (սառցե բլուր)։ Լեռան առաջին գրանցված գերմանական անվանումը՝ Riseberg (թագմանաբար՝ հսկայական սար) նշվում է Գեորգ Ագրիկոլայի կողմից 1546 թվականին, այնուհետև լեռը կրում էր Riesenkoppe (հսկայական գագաթ) անվանումը, իսկ ներկայիս անունը Schneekoppe (սառցե գագաթ) է։
Սնեժկայի գագաթին բարձրանալու մասին առաջին հիշատակումը վերաբերում է 1456 թվականին, երբ անծանոթ վենետիկցի առևտրականը բարձրացել է լեռը՝ թանկարժեք քարեր փնտրելու նպատակով։ Շուտով հիմնադրվել են մի քանի հանքարդյունաբերական բնակավայրեր, որոնք հանքարդյունաբերում էին պղինձ, երկաթ և արծաթ։ Մինչև մեր օրերը պահպանվել են մինչև 1,5 կմ երկարության գետնանցքեր։
Լեռան վրա տեղակայված է ճոպանուղիով լեռնադահուկային հանգստավայր, որը տանում է դեպի գագաթ՝ ստորոտում գտնվող Պեց-պոդ-Սնեժկոյ փոքրիկ քաղաքից[4]։ Ձյան վրա սահել հնարավոր է տարվա 5-6 ամիսների ընթացքում[7], գագաթը ծածկված է ձյունով տարվա մեջ մինչև 7 ամիս[2]։ Աշխատում են երկու տեսակի 22 վերելակներ, որոնք ժամում սպասարկում են մինչև 7500 մարդ[8]։
- ↑ CZINFO.cz. Дата обращения: 23 февраля 2014. Архивировано из оригинала 26 февраля 2014 года.
- ↑ 2,0 2,1 Снежка հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- ↑ «Крконоше — общие сведения». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ 4,0 4,1 Крконоше Արխիվացված 2018-06-23 Wayback Machine — Энциклопедия Кирилла и Мефодия
- ↑ 5,0 5,1 «Sněžka» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 14-ին. Geographische Namen in den Böhmischen Ländern
- ↑ Крконоше Արխիվացված 2014-03-03 Wayback Machine Географические названия мира: Топонимический словарь. — М: АСТ. Поспелов Е. М. 2001.
- ↑ «Курорты Чехии: Пец-под-Снежкоу». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Пец под Снежкоу». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
- «Пец под Снежкой». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 27-ին.
- Sněžka — the highest mountain in the Czech Republic Արխիվացված 2014-02-24 Wayback Machine (անգլ.)
- 360° панорама с вершины Снежки (QuickTime)
- Вид с вершины Снежки