Սուսանա Դիաս - Վիքիպեդիա
- ️Mon Oct 18 1971
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուսանա Դիաս իսպ.՝ Susana Díaz | |
![]() | |
Կուսակցություն՝ | Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Սևիլյայի համալսարան և San Telmo Foundation?[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | հոկտեմբերի 18, 1971 (53 տարեկան) |
Ծննդավայր | Սևիլյա, Իսպանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | իսպ.՝ Susana Díaz Pacheco |
Ինքնագիր | ![]() |
Սուսանա Դիաս Պաչեկո (իսպ.՝ Susana Díaz Pacheco, հոկտեմբերի 18, 1971, Սևիլյա, Իսպանիա), իսպանացի պետական և քաղաքական գործիչ, Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության անդամ։ 2013 թվականի սեպտեմբերից զբաղեցնում է Անդալուսիայի կառավարության նախագահի պաշտոնը։ 2013 թվականի նոյեմբերից գլխավորում է Անդալուսիայում կուսակցության շրջանային բաժանմունքը։
Սուսանա Դիասը ծնվել է 1974 թվականի հոկտեմբերի 18-ին Սևիլյայում։ Ավարտել է Սևիլյայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 17 տարեկանում անդամակցել է Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության երիտասարդական կազմակերպությանը։ 1999 թվականի տարածաշրջանային և տեղական ինքնակառավարման ընտրություններում ընտրվել է Սևիլայի քաղաքային խորհրդի անդամ, որտեղ զբաղվել է առավելապես երիտասարդության հարցերով և աշխատաշուկայի խնդիրներով։ 2004 թվականի ընտրություններում Դիասն ընտրվել է Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր։ 2008 թվականի ընտրություններում դարձել է Իսպանիայի խորհրդարանի վերին պալատի պատգամավոր, որտեղ կատարել է Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության խորհրդարանական խմբակցության մամուլի քարտուղարի գործառույթները[2]։
2012 թվականին Սուսանա Դիասը վերադարձել է Անդալուսիա և ընդգրկվել տարածաշրջանային կառավարության կազմում, պատասխանել հավասարության հարցերին և համակարգել կառավարության աշխատանքը կոալիցիայի գործընկեր «Միավորված ձախերի» հետ։ Անդալուսիայի կառավարության նախագահի պաշտոնում առաջադրվելու համար Խոսե Անտոնիո Գրինյանի հրաժարականից հետո Սուսանա Դիասը դարձել է այդ պաշտոնի միակ թեկնածուն ԻՍԲԿ-ից և 2013 թվականի սեպտեմբերի սկզբին ընտրվել է Անդալուսիայի տարածաշրջանային կառավարության նախագահ։ ԻՍԲԿ արտահերթ համագումարում ընտրվել է Անդալուսիայում Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության գլխավոր քարտուղար։
2015 թվականի Անդալուսիայի ընտրություններում ԻՍԲԿ-ը ՝ Դիասի գլխավորությամբ, հաղթել է, բայց խորհրդարանում կորցրել է մեծամասնությունը։ Դիասը հրաժարվել է նոր ձախ «Պոդեմոս» կուսակցության տեղական բաժանմունքի հետ համաձայնության հեռանկարից Թերեսա Ռոդրիգեսի գլխավորությամբ և կոալիցիայի մեջ է մտել մեկ այլ նոր կուսակցության՝ «Քաղաքացիները։ Քաղաքական կուսակցության» հետ։
2002 թվականից Սուսանա Դիասը ամուսնացած է, 2015 թվականի հուլիսին որդի է ունեցել։
- Կենսագրությունն Անդալուսիայի պաշտոնական կայքում(իսպ.)
- Կենսագրությունն Իսպանիայի պատգամավորոների կոնգրեսի պաշտոնական կայքում(իսպ.)
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|---|
Չափորոշչային վերահսկողություն | GND: 1172733058 · VIAF: 7346154441755335460009 · WorldCat VIAF: 7346154441755335460009 |