hy.wikipedia.org

Սպեր - Վիքիպեդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Սպեր, բերդաքաղաք Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգում, իսկ ապա քաղաք Էրզրումի վիլայեթի Սպերի գավառակում։ Հանդիսանում էր Սպեր գավառի կենտրոնը։ Գտնվում է Ճորոխ գետի աջ ափին, գեղատեսիլ այգեշատ ձորում։

Սպերը Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Քաղաքի մասին հիշատակված է հունահռոմեական, հայկական, արաբական և վրացական աղբյուրներում։ Այն եղել է Բագրատունիների տիրույթը։ Հակոբ Կարնեցին (XVII դ․) Սպերը անվանում է«պարոնանիստ քաղաք»։ XV դարի վերջին քառորդին Սպերը զավթել են օսմանյան թուրքերը։ XIX դարի սկզբին մոտ 900 տուն բնակիչ ունեցող Սպերը, հետագա տասնամյակներին հայերի արտագաղթից հետո, վերածվեց անշուք գյուղաքաղաքի։

1915 թ-ին, Մեծ Եղեռնի ժամանակ, Սպերի հայերը բռնությամբ տեղահանվել են։ Սեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ Այժմ Սպերը (Իսփիր) ավան է Թուրքիայի էրզրումի իլում։

XIX դարի 70-ական թթ․ վերջին Սպերում ապրում էր 230 հայ (25 տուն)։ XIX դարի վերջերին ուներ 900 տուն, իսկ XX դարի սկզբներին՝ 340 տուն, որից 40-50 տունը հայեր էին, իսկ մյուսները՝ թուրքեր, հույներ։

Զբաղվում էին արհեստներով և այգեգործությամբ, առևտրով և արհեստներով։

Սպերի շրջակայքում կան ոսկու և մետաղական այլ հանքեր։

Ունեին եկեղեցի (Սուրբ Աստվածածին)։ Քաղաքի մոտ բարձր ծայռի վրա 1986 թվականի դրությամբ պահպանվել է Սմբատավան բերդի ավերակները։ Շրջակա լեռներում պահպանվել էին հայկական եկեղեցու ավերակներ, իսկ Ճորոխի վրա՝ հնագույն մի կամուրջ[1]։

Քաղաքն ուներ Բագրատունյան վարժարան։

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 674
  • Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին, հ․ 2, Ե․, 1964։
  • Ինճիճյան Ղ․, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ․ 1, Ասիա, հ․ 1, Վնտ․, 1806։
  • Ալիշան Ղ․, Տեղագիր Հայոց Մեծաց, Վնտ․, 1855։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։

Քաղաքներ
Գյուղեր

ԱբլունսորԱբրենիս-ԿափուԱզանցԱզիթին-ՅայլասիԱլանոսԱլեկանցԱլմաշինԱկբունղարԱկերենԱկնտոսԱղբերիկԱղբնոցԱղբուրիկԱնկեճիկԱջանցԱռնասԱռնոսԱվերԱվջիԱվտձորԱրդոստԲախշիԲախչա վանքԲակիսԲաշկալաԲաշքուրդ-դերեԲարկուրԲիզդիգանցԳանձԳեղաձորԳողոնցԳոմփորԳոյԳոշմշատԳորգորԴաբԴարբնիԴիշանցԴրախտԵնիքյոյԶագոսԷգեձորԷշկենցԹշաձորԼեյլեկԽաչաղբյուրԽարթիկԽժթարԽոզաղբյուրԽոպիստաԽորձորԽորտիկԾիկունցԿադմիրԿաժԿայԿարա գյավուրԿարախաչԿզըլքիլիսաԿոբանԿոշմաշատՀիզպաՀիշենՀողեկՀունուտՁիթահանՂազենցՂուզղունՃիպոտՃիտկունսՄանցՄեզերեկՄիսուրՄոխրաշենՄողոշենՄրգանցՄուլքՅունուսՆախնծիրՆշենուտՇահրիստանցՈրձորՉափանց վանքՊոզարՋանեորեն ՆերքինՋանեորեն ՎերինՋերաիսՋուրակենցՍալաչորՍեմեգրեկՍունեյլաՎագշենՎահնասՎաղշանՎանքՎարդենիկՎարիզոնցՎարձենիսՏանկեսՏանձուտՏզանցՏուփՔալկունցՔարափՔարձորՔարձոր (ամառանոց)ՔրեոզՕրսոր

Օվաճըգ (Հովտիկ)
գյուղախումբ

Հայաստանի պատմական քաղաքներ

ԱդամակերտԱլաշկերտԱկնԱմասիաԱնիԱրաբկիրԱրդահանԱրդվինԱրծկեԱրծնԱրղանա-ՄադենԱրճեշԱրմավիրԱրշակավանԱրշամաշատԱրտամետԱրտանուջԱրտաշատԲաբերդԲագարանԲալուԲայազետԲերկրիԲիթլիսԳյումուշխանաԴիադինԴիարբեքիրԴիլմանԴվինԵրազգավորսԵրզնկաԵրվանդաշատԶարեհավանԶարիշատԻգդիրԽարբերդԽլաթԽնուսԽոզաթԽոյԿաղզվանԿամախԿապան ՄադենԿարաքիլիսաԿարկաթիոկերտԿարինԿարսՀազրուՀասանկալաՃապաղջուրՄալաթիաՄակուՄամախաթունՄանազկերտՄեծկերտՄոկսՄուշՇապին ԳարահիսարՇատախՈստանՉմշկածագՋերմուկՍալմաստՍարիղամիշՍեբաստիաՍպերՍղերդՎաղարշապատՎաղարշավանՎանՏևրիկՏիգրանակերտՓերիՈւրմիաՔղիՕլթի