Վագրակատու - Վիքիպեդիա
Վագրակատու
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վագրակատու կամ գեպարդ (Acinonyx jubatus) խոշոր կատվազգի է, որ ներկայումս տարածված է Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։ Վագրակատուն ամենաարագավազ կենդանին է. նրա արագությունը տատանվում է 130-180 կմ/ժ միջև[1][2] և ունակ է երեք վայրկյանի ընթացքում մեծացնել արագությունը 0-100 կմ/ժ[3]։
![](https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/14/CheetahsSerengetiNationalParkApr2011.jpg/225px-CheetahsSerengetiNationalParkApr2011.jpg)
Վագրակատվի ենթատեսակները.
- Ասիական վագրակատու (Acinonyx jubatus venaticus). Ասիա (նախկինում՝ Աֆղանստան, Հայկական լեռնաշխարհ, Հնդկաստան, Իրան, Իրաք, Իսրայել, Հորդանան, Օման, Պակիստան, Սաուդյան Արաբիա, Սիրիա, Ռուսաստան, ներկայումս միայն Իրան)
- Հյուսիսարևմտյան Աֆրիկյան վագրակատու (Acinonyx jubatus hecki). Հյուսիսարևմտյան Աֆրիկա և արևմտյան Աֆրիկա
- Acinonyx jubatus raineyii. արևելյան Աֆրիկա
- Acinonyx jubatus jubatus. հարավային Աֆրիկա
- Acinonyx jubatus soemmeringii. կենտրոնական Աֆրիկա
- Acinonyx jubatus velox
Վագրակատուները հանդիպում են Աֆրիկայում և Ասիայում։ Ասիայում հանդիպում են միայն Խորասանում, Իրան։ Այնտեղ փորձեր են կատարվում փրկել Ասիայի վագրակատուների վերջին պոպուլյացիան[4]։ Վագրակատուները սովորաբար ապրում են բաց տարածություններում։ Վագրակատուներին երբեմն վարժեցրել են այծքաղներ որսալու համար։
- ↑ Sharp, N. C. (1994). «Վագրակատվի արագությունը». Journal of Zoology, London. 241 (3): 493–494. doi:10.1111/j.1469-7998.1997.tb04840.x.
- ↑ Milton Hildebrand (1959). «Վագրակատվի և ձիու շարժումները». Journal of Mammalogy. 40 (4): 481–495. doi:10.2307/1376265. JSTOR 1376265.
- ↑ Կարլ Կրուշելնիկի (1999). «Վագրակատուներ». Australian Broadcasting Corporation. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Ասիական վագրակատուներ». Wild About Cats. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 7-ին.
Տաքսոնոմիա | |
---|---|
Չափորոշչային վերահսկողություն |