Վարչապետ - Վիքիպեդիա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարչապետ (ֆր.՝ le premier - առաջին), առաջին՝ գլխավոր նախարար, կառավարության ղեկավար այն երկրներում, որտեղ այդ պաշտոնը անջատված է երկրի ղեկավարի պաշտոնից։
Վարչապետի պաշտոնը առաջացել է 16-17-րդ դարերի սահմանում Արևմտյան Եվրոպայում։
Որոշ երկրներում վարչապետը ընտրվում է համընդհանուր քվեարկությամբ, մյուս երկրներում նախագահի առաջարկությամբ և պառլամենտի հաստատմամբ (Բելառուս, Ռուսաստան) կամ էլ նշանակվում է երկրի ղեկավարի կողմից (Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, Հայաստան)։
Ռուսաստանում այդ պաշտոնը պաշտոնապես անվանվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար, Լատվիայում՝ նախարարների նախագահ, Գերմանիայում՝ կանցլեր, Բուլղարիայում՝ նախարար-ղեկավար, Իսրայելում՝ կառավարության ղեկավար։