Վեզուվ - Վիքիպեդիա
- ️Invalid Date
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեզուվ | |
---|---|
![]() | |
Տեսակ | Գործող հրաբուխ, ստրատոհրաբուխ, տեսարժան վայր և լեռ |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Նեապոլ (գավառ) |
Լեռնաշղթա | Somma-Vesuvius complex? |
Բարձրությունը ծովի մակարդակից | 1281 մետր[1] |
Հարաբերական բարձրություն | 1232 մետր[1] |
Պահպանման տարածք | Vesuvius National Park? |
Նյութ | tephrite? |
Սմիթսոնիան կոդ | 211020 |
![]() | |
Վեզուվ[2] (իտալ.՝ Vesuvio), գործող հրաբուխ Իտալիայի հարավում, Նեապոլ քաղաքից 15 կմ դեպի արևելք։ Բարձրությունը 1281 մետր է, խառնարանի տրամագիծը 750 մետր է։

Կան ենթադրություններ, որ Վեզուվի առաջին ժայթքումը տեղի է ունեցել մ. թ. ա. VIII դ.[3]։ Ուժեղ ժայթքումներ են եղել.
- Մ.թ. 79 թվականի օգոստոսի 24ին Վեզուվի ժայթքման արդյունքում ամբողջովին ոչնչացվել են հին հռոմեական Պոմպեյ, Հերկուլանում և Ստաբիա քաղաքները[4]
- 1631 թվականին
- 1794 թվականին
- 1822 թվականին
- 1872 թվականին
- 1906 թվականին
- 1944 թվականին։
1944 թվականի ժայթքման ժամանակ լավան ոչնչացրել է Սան Սեբաստիան քաղաքը։ Այդ ժայթքումից հետո Վեզուվը գտնվում է թույլ ֆումարոլ գործունեության մեջ։
Վեզուվն առաջացնում է երեք կոն, որոնք, կարծես, դրված են մեկը մյուսի մեջ։ Արտաքին, ամենահին կոնի ներսում վեր է ցցվում ավելի բարձր և ավելի երիտասարդ հիմնական կոնը՝ բուն Վեզուվը (1277 մ)՝ գագաթի խառնարանով։ Վերջինիս հատակին պարբերաբար երևում է երրորդ՝ ժամանակավոր կոնը, որը ոչնչանում է առավել ուժեղ ժայթքումների ժամանակ (օրինակ, 1906 թվականին)։ Խառնարանում և թարմ լավային հոսքերում տեղ–տեղ դուրս են նետվում մինչև 400 °C ջերմաստիճան ունեցող ջրային գոլորշիներ և գազեր։
Վեզուվում, մոտ 600 մ բարձրության վրա, կա հրաբխագիտական դիտակայան (1842 թվականից)։
Վեզուվիան, իդոկրազ, միներալ, բարդ բնական սիլիկատն իր անունը ստացել է Վեզուվ հրաբխի անունից։
- ↑ 1,0 1,1 peakbagger.com
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 48. ISBN 99941-56-03-9.
- ↑ ՀՍՀ
- ↑ Randy Alfred.Aug. 24, A.D. 79: Vesuvius Buries Pompeii. Wired ամսագիր, 2011 թվական փետրվարի 4
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|---|
Չափորոշչային վերահսկողություն |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։