Տափաստանային արծիվ - Վիքիպեդիա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տափաստանային արծիվ (լատին․՝ Aquila nipalensis), ճուռակների ընտանիքին պատկանող թռչուն, հիմնականում տարածված է Եվրոպայում, Ասիայում, Ռումինիայից մինչև Անդրբայկալ, Չինաստանում, Հնդկաստանում և Աֆրիկայում։ Հայաստանում այս թռչուններին կարելի է հանդիպել ոչ հաճախ, նրանք հիմնականում կանգնած են լինում էլեկտրասյուների, բարձր լեռների գագաթներին։
Մուգ փետուրներով խոշոր արծիվ է։ Կտուցը շատ մեծ է և մուգ, ոտքերը փետրավորված են մինչև մատերի ծայրը։ Ծոծրակում հաճախ կարելի է հանդիպել ժանգաշիկավուն հատված։ Երիտասարդ թռչունները բաց գորշագույն են՝ մուգ կետիկներով։ Թևերի թափահարող փետուրները ավելի մուգ են, մագիլները կետերով է։ Քաշը կազմում է մինչև 2,7-4,84 գրամ[1]։
Սնվում է միջին չափի կրծողներով, հիմնական սնունդ է համարվում գետնասկյուռները։ Հազվադեպ դեպքերում սնվում է նապաստակներով, փոքր չափի կրծողներով։ Երբ թռչունը չի կարողանում սնունդ հայթայթել սնվում է թռչուններով։
Հիմնականում ձվադրում է ապրիլ ամսին կամ մայիսին։ Ձվադրում է 3-4 սպիտակ ձու։ Ինկուբացիոն շրջանը տևում է 10-45 օր։ Ապրիլ ամսից արդեն ձվից դուրս եկած ձագուկները կարողանում են թռչել։
- Коблик, Е. А. Часть 1 // Разнообразие птиц (по материалам экспозиции Зоологического музея МГУ). — М.։ Издательство МГУ, 2001. — ISBN 5-211-04072-4.
Տաքսոնոմիա | |
---|---|
Չափորոշչային վերահսկողություն |