Ֆիբրոմա - Վիքիպեդիա
- ️Sat Feb 23 2013
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիբրոմա | |
---|---|
![]() | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | ուռուցքաբանություն |
![]() |
Ֆիբրոմա (լատին․՝ fibra - թել և ωμα - ուռուցք), շարակցական հյուսվածքի թելիկների բարորակ ուռուցք։
Հիմնականում առաջանում է մաշկի, լորձաթաղանթի վրա, կրծքագեղձերում, արգանդում և այլն։ Ըստ աճման բնույթի լինում է տարածուն և սահմանափակ։ Ախտանշանները և ընթացքը պայմանավորված են ֆիբրոմայի տեղադրությամբ և աճման արագությամբ։ Երբեմն կազմափոխվում է չարորակի։
Ֆիբրոման հաճախ զուգակցվում է մկանային (ֆիբրոմիոմա), գեղձային (ֆիբրոադենոմա) կամ անոթային (ֆիբրոանգիոմա) հյուսվածքների տարաճմամբ։ Բուժումը կատարվում է վիրահատական եղանակով։
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆիբրոմա կատեգորիայում։ |
- Dermatofibroma
- Angiofibroma Արխիվացված 2013-02-23 Wayback Machine
- Ovarian fibroma HP:3654 Արխիվացված 2015-09-09 Wayback Machine at humpath.com