hy.wikipedia.org

Ֆրանց Յոզեֆ I - Վիքիպեդիա

  • ️Wed Aug 18 1830

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆրանց Յոզեֆ I
Դրոշ
Դրոշ
Ավստրիայի կայսր
Դրոշ
Դրոշ
դեկտեմբերի 2, 1848 - նոյեմբերի 21, 1916
Նախորդող Ֆերդինանդ I
Հաջորդող Կարլ I
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և միապետ
Ազգություն ավստրիացի
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր օգոստոսի 18, 1830[1][2][3][…]
Ծննդավայր Շյոնբրուն պալատ, Հիտցինգ, Վիեննա, Ավստրիական կայսրություն[4]
Վախճանի օր նոյեմբերի 21, 1916[1][2][3][…] (86 տարեկան)
Վախճանի վայր Շյոնբրուն պալատ, Հիտցինգ, Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] կամ Վիեննա, Ավստրո-Հունգարիա[5]
Թաղված Կայսերական դամբարան
Դինաստիա Հաբսբուրգ-Լոթարինգյան տուն
Քաղաքացիություն  Ավստրիական կայսրություն,  Ցիսլեյտանիա և  Հունգարիա
Հայր Ֆրանց Կառլ
Մայր Princess Sophie of Bavaria?
Ամուսին Էլիզաբեթ Բավարացի
Զավակներ Սոֆյա Ֆրիդերիկա Ավստրիացի, Ավստրիայի էրցհերցոգուհի Գիզելա, Ռուդուլֆ և Ավստրայի էրցհերցոգուհի Մարիա Վալերիա
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ֆրանց Յոզեֆ I (օգոստոսի 18, 1830, Վիեննա, Ավստրիա - նոյեմբերի 21, 1916, Վիեննա, Ավստրիա) Ավստրիայի թագավորության, հետագայում նաև Ավստրո-Հունգարիայի կայսր՝ Հաբսբուրգների արքայատոհմից։ Ծնվել է 1830 թվականին։ Նրա կառավարման տարիները համընկնում են Ավստրո-Հունգարիայում բռնկված հեղափոխության հետ։ Ավստրիայի ամենաերկար կառավարած կայսրն է։ Կառավարման առաջին տարիներին Ավստրիան սահմանադրական միապետություն էր, սակայն կառավարման կեսերին ղեկավարել է միահեծան կերպով՝ ցրելով Ռայխստագը։ 1860-1870 թվականներին կայսրը երկրում տիրող խառնակ շրջանը ցրելու նպատակով կատարում է բարենորոգումներ։ 1916 թվականին մահանում է, և գահը անցնում է որդուն։

Ֆրանց Յոզեֆ I-ը Ֆրանց Կարլի ավագ որդին է և կայսր Ֆերդիանդ I-ի կրտսեր եղբայրը։ Նրա մայրը գերմանացի արքայադուստր Սոֆյա Բավարիացին է։ Ավստրիական հեղափոխության շրջանում (1848 թվական), նրա հայրը հրաժարվեց Ավստրիայի գահից՝ այն հանձնելով իր տասնութամյա որդուն՝ Ֆրանց Յոզեֆին և 18-ամյա Ֆրանցը հայտնվեց բազմազգ Հաբսբուրգյան պետության գահին։

Կայսրը հայտնի էր իր պահպանողական հայացքներով, հասարակ կենցաղով և ուշադրություն էր դարձնում էթիկային ու ավանդույթներին։ Իրեն անվանում էր «հին դպրոցի վերջին միապետ»։ Այն բանից հետո, երբ եղբայրը գնդակահարվեց Մեքսիկայում, կայսրը մինչև կյանքի վերջ՝ շուրջ 50 տարի, չէր ընդունում մեքսիկացի պատվիրակների։ Նա այդպես էլ հեռախոս թույլ չտվեց օգտագործել պալատում և մեծ դժվարությամբ համաձայնեց էլեկտրաէներգիայի կիրառմանը։ Երբ որդին մահացավ ինքնասպանության նմանվող հանգամանքներում, Ֆրանց Յոզեֆը գրեց եվրոպական բոլոր միապետներին, որ որդու մահվան պատճառը որսի ժամանակ պատահական արձակված գնդակն էր, սակայն Լեո XIII Հռոմի պապին հայտնեց իր կասկածների մասին առ այն, որ որդին ինքնասպան է եղել։

Կոչումներ

  • Ավստրիա - Ավստրիական մարշալ (դեկտեմբերի 2, 1848 թվական)
  • Պրուսիայի թագավորություն - Պրուսիական գեներալ-մարշալ (փետրվարի 27, 1895 թվական)
  • Միացյալ Թագավորություն - Բրիտանական մարշալ (սեպտեմբերի 1, 1903 թվական)
  • Ֆրանց Յոզեֆ I-ը մարշալի հագուստով

    Ֆրանց Յոզեֆ I-ը մարշալի հագուստով

  • Ֆրանց Յոզեֆ I-ի կիսանդրին

    Ֆրանց Յոզեֆ I-ի կիսանդրին

Ֆրանց Յոզեֆի նախնիները
16. Ֆրանց I Ստեֆան
8. Լեոպոլդ II
17. Մարիա Թերեզա II
4. Ֆրանց II
18. Կարլ III
9. Մարիա Լուիզա
19. Մարիա Ամալիա
2. Ֆրանց Կարլ
20. Կարլ III (=18)
10. Ֆերդինանդ I
21. Մարիա Ամալիա (=19)
5. Մարիա Թերեզա
22. Ֆրանց I Ստեֆան (=16)
11. Մարիա Կարոլինա
23. Մարիա Թերեզա(=17)
1. Ֆրանց Յոզեֆ I
24. Քրիստիան I
12. Ֆրիդրիխ Միխայել
25. Կարոլինա Նասաու
6. Մակսիմիլանո I
26. Յոզեֆ Կարլ
13. Մարիա Ֆրանցիսկա
27. Ելիզավետա II (Պֆալց)
3. Սոֆյա Բավարիացի
28. Կարլ Ֆրիդրիխ
14. Կարլ Լյուդվիգ
29. Կարոլինա Լուիզա Գեսենա
7. Կարոլինա Բադենացի
30. Լյուդվիգ IX
15. Ամալիա Գեսսեն
31. Կարոլինա Գենրիետա

 ⛭ 

  

Թեմատիկ կայքեր

Բառարաններ և հանրագիտարաններ
 

BAVADV10008236 · BIBSYS90535536 · BNCa11132838 · BNEXX1196975 · BNF12239721g · CiNiiDA11120729 · CONOR18363235 · GND118535013 · ICCUMILV055783 · ISNI0000000121270219 · LCCNn50025622 · LNB000214761 · NDL00620683 · NKCjn19981001234 · NLA35992905 · NLG100390 · NLPa0000001184935 · NSK000101324 · NTA073500518 · NUKATn98097192 · PTBNP59258 · LIBRIS187743 · SUDOC027324583 · VIAF32787948 · ULAN500339089 · WorldCat VIAF32787948