hy.wiktionary.org

ազդր — Վիքիբառարան

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ ազդր վանկեր՝ ազ•դ(ը)ր 

Թերևս բնիկ հնդեվրոպական բառ է, բայց բուն ձևը դժվար վերականգնելի է։ Հյուբշմանի նշած և Աճառյանի Հայոց Անձնանունների Բառարանում բերված զուգահեռները (հին հնդկերեն՝ sákthi, ավ․ haxti՝ «աճուկ» և հունարեն՝ ίσχι, ίσχιον՝ ազդր) հայերենից ձևով շատ հեռու են և Pok. IEW-ում բերվում են (s)keng արմատի տակ, որ ոչ մի կերպ չէր կարող տալ ազդր։ Ջահուկյանի «Հայոց լեզվի պատմություն» գրքում կասկածով նշված հունարեն σφος՝ ազդր զուգահեռը և վերականգնված ost-dh-ur > ozdhur նախաձևը լիովին հավաստի չեն։

Գոյական

  1. ոտքի վերին մասը՝ կոնքից մինչև ծունկը, բարձ, զիստ  Իսկ ազդրի վրա, հագուստի ներքո թաքցրած էր երկսայրի նրանը։ (Րաֆֆի)
  2. խոզի, ոչխարի և մի քանի այլ անասունների ազդրային մասը իբրև միս  Նրա (մշակի) մեջքի կաթսայից դուրս էր ցցված ոչխարի ճարպոտ ազդրը: (Գարեգին Սևունց)
  3. (խոհր․) փափկամիս, համարյա առանց ճարպի, պատրաստում են զանազան կերակուրներ, լցոններ, տապականեր, խորովում, ապխտում, պահածոյացնում
  1. զիստ, սրունք, բարձք (հնց․), (բրբ․) ճուռ, բումբ, բուդ, անդամ
  2. ազդրամաս, զստամաս (մսի), ազդրամիս, (բրբ․) թաշկ, խոռըկ (ոչխարի)
Ի արտաքին հոլովում
Եզակի թիվՀոգնակի թիվ
Ուղղ.ազդր(ը)ազդրեր(ը)
Սեռ.ազդրիազդրերի
Տր.ազդրի(ն)ազդրերի(ն)
Հայց.ազդր(ը)ազդրեր(ը)
Բաց.ազդրիցազդրերից
Գործ.ազդրովազդրերով
Ներգ.ազդրումազդրերում
Բաղադրյալ բառեր
մարդու ազդր (կազմախոսական)
կենդանու ազդր
ուտելիք
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։