hy.wiktionary.org

լուցկի — Վիքիբառարան

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ վանկեր՝ լուց•կի 

Գոյական

  1. փայտի նուրբ ձողիկ բռնկվող նյութով պատած գլխիկով, կրակ ստանալու համար  Թե բախտդ բանեց, մի տուփ լուցկի կամ մի տուփ քորոց կը հանես։ Եղիշե Չարենց ,  Մթնում լուցկին փայլատակեց ու հանգավ։ (Ակսել Բակունց)
  2. այդ ձողիկները, տուփով հանդերձ  Նա սեղանից առավ լուցկին…և դուրս ելավ։ Անահիտ Սեկոյան
  3. դյուրավառ փայտ կամ դյուրավառ նյութի մեթ թաթախված ձողիկ, որ վառում էին լույս ստանալու համար, մարխ (հնց․)  երի մեծ որդին…վառել տվեց փայտյա լուցկիներ ճրագի տեղ։,  Տանուտ Քաղաքապետը…նավթավառ լուցկիներով զննեց նրա ամեն մի քունջ ու պուճախը։ (Ղազարոս Աղայան)
  4. (խոհր․) տարբեր չափերի, ձևերի ու նպատակների կրակի բոց ստանալու դյուրավառ հատիկներ
  1. լուցափայտ
  2. տե´ս լուցկետուփ
  3. տե´ս մարխ, կպչան
Բաղադրյալ բառեր
Թարգմանություններ
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։