hy.wiktionary.org

կապար — Վիքիբառարան

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ կապար վանկեր՝ կա•պար 

Փոխառություն՝ ասորերեն qapār կամ իրանական *kapar. ավելի քիչ հավանական է հունարեն καππαρις, որ ունի կրկնակ π: Կապպար ձևը ծագում է արաբերեն qabbār ձևից։ Հյուբշմանը համարում է հունարենից, Աճառյանը՝ ասորերենից կամ պահլավերենից։

Գոյական

  1. (աշխգր․) քիմիական տարր, կապտախորագույն ծանր, փափուկ, կռելի մետաղ
  2. դյուրահալ կապտամոխրագույն մետաղ, արճիճ (հնք․)
  3. գնդակ (հրազենի)
  1. արճիճ
  2. տե՛ս գնդակ
  1. կապար դառնալ - կապարի գույն ստանալ, մթնել
  2. կապարի նման ծանրանալ - սաստիկ ճնշել, խիստ մտահոգություն պատճառել
Բաղադրյալ բառեր
Թարգմանություններ

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ վանկեր՝ կա•պար 

Գոյական

  1. կապարազգիների ընտանիքին պատկանող թփանման, գետնատարած ճյուղերով հաավային բույս, կորաք
  2. այդ բույսի թթու դրած ծաղկափնջերը, որպես համեմունք
  3. (խոհր․) օգտագործում են թթու կամ աղ դրած, աղցաններ, ձկնեղեն, մսեղեն կերակուրներ համեմելու, նաև պահածոյացվում է
  1. կապառ, կապարենի, կորաք, խաշ, հաբակ, բենեկուհի
  2. տե՛ս կապրցախ
Բաղադրյալ բառեր
Թարգմանություններ
  • Գրգեարյան Հ․Ղ․, Հարությունյան Ն․Մ․, Տնտեսական աշխարհագրության տեղեկատու բառարան (խմբ. Ավագյան Գ․Ե․), Երևան, ««Լույս» հրատարակչություն», 1982 — 408 էջ։
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։