hy.wiktionary.org

կնճիռ — Վիքիբառարան

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ կնճիռ վանկեր՝ կ(ը)ն•ճիռ 

Թերևս բնիկ հնդեվրոպական՝ *gendi-o-՝ *gen- «սեղմել, ճնշել, գնդված բան, գունդ» արմատից. հմմտ. հայերեն կնճ- «հաստ բան, գունդ, ելունդ», հին վերին գերմաներեն knetan «ճմռել», նոր վերին գերմաներեն knoten «կապ, հանգույց»։

Գոյական

  1. դեմքի կամ մարմնի ծալք, խորշոմ
  2. զգեստի վրայի ծալք, փոթ
  3. ծալք՝ անհարթություն որևէ բանի մակերեսին (փխբ․)
  4. դժվար լուծելի հարց, խճճված խնդիր (փխբ․)
  5. դեմքի խոժոռություն, մռայլություն (փխբ․)
  6. հանգույց, կապ (հնց․)
Բաղադրյալ բառեր
Թարգմանություններ