hy.wiktionary.org

հոտ — Վիքիբառարան

Հայերեն

վանկեր՝ հոտ 

Դասական ուղղագրութեամբ՝ հօտ

Բնիկ հնդեվրոպական՝ *od- «հոտ արձակել» արմատից. հմմտ. հունարեն όδμή, լիտվերեն uôdu «հոտ արձակել», լատիներեն odor «հոտ»։

  1. մարդու հոտոտելիքի վրա առարկաների՝ նյութերի և այլնի ազդելու հատկությունը, բույր
  2. (փխբ․) հետք, նշան, նշմարանք
  3. (փխբ․) նախանշան  Ամենքը կզգան հաղթանակին հոտը: Լևոն Շանթ
  1. բուրմունք, բույր
  2. տե՛ս հետք
  3. տե՛ս նախանշան
  1. հոտ առնել
    1. հոտ զգալ
    2. թաքուն բան կռահել կամ իմանալ
  2. հոտ արձակել
    1. հոտ տարածել
    2. տե՛ս հոտ հանել
  3. հոտ բռնել- սկսել հոտել, թեթև հոտ ունենալ
  4. լավ հոտ չգալ- վատ բան սպասվել
  5. հոտ հանել
    1. գարշահոտ փուք արձակել
    2. կռիվ գցել, գժտության պատճառ դառնալ
  6. հոտ տալ- հոտ ունենալ
  7. հոտ չտեսնել մի բանի- բոլորովին անմասն` անհաղորդ լինել, բնավ չունենալ
  8. հոտ քաշել- հոտոտել
  9. հոտ քսվել- անուշահոտ ջուր ցանել շորերին
  10. հոտը դուրս գալ` ելնել- մի գաղտնի բանի մասին լուր տարածվել
  11. հոտը կտրել
    1. մի բանի ավարտ տալ
    2. բոլորովին հեռացնել
  12. հոտը հանել- մի գաղտնի բանի մասին լուրտ տարածել` հռչակել
  13. հոտից չկշտանալ- շատ ախորժելի, շատ հավանել (հոտը)
Բաղադրյալ բառեր
Թարգմանություններ

Դասական ուղղագրութեամբ՝ հոտ

Բնիկ հնդեվրոպական՝ *pā- «սնել, արածեցնել» արմատից. հմմտ. հաւրան (հորան), լատիներեն paico «արածեցնել», հին պարսկերեն pāda «հոտ»։

  1. միասին արածող ոչխարների խումբ
  2. ուրիշ կենդանիների նույնպիսի խումբ, երամակ
  3. (կրոն․) քրիստոնյա համայնք
  4. (փխբ․), (հվքկն․) անասուններ, ընտանի կենդանիներ
  1. (հնց․)խաշն, խաշինք, անդյա, անդյայք, օդիք, (գվռ․)` գեհ, գիհ, սուրու, կտիր, ճյուղ, ճոլ
  2. տե՛ս երամակ
  3. տե՛ս նախիր
  4. տե՛ս համայնք
  5. տե՛ս ժողովուրդ
Բաղադրյալ բառեր
Թարգմանություններ

Դասական ուղղագրութեամբ՝ հոտ

Հատւ-ով աճած տարբերակ։

  1. (գվռ․) խաղողի վազի կամ պտղատու ծառերի էտած ճյուղ
  1. տե՛ս արգատ
Բաղադրյալ բառեր
  1. (արևմտհ․) այդտեղ
Բաղադրյալ բառեր