hy.wiktionary.org

պոռնիկ — Վիքիբառարան

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ պոռնիկ վանկեր՝ պոռ•նիկ 

Փոխառություն՝ հունարեն πόρνος (արական), πόρνη (իգական)՝ -իկ վերջածանցի հավելմամբ, որ թերևս իրանական կազմությունից է։

Գոյական

  1. հասարակաց կին
  2. առհասարակ՝ շնություն անող մարդ (առավելապես՝ կին), շնացող
  3. (փխբ․) ծախու՝ ծայրահեղորեն անսկզբունք մարդ
  1. պոռնկուհի, անառակուհի, տարփուհի, ցնծուհի, լրբուհի, հանրակին, մարմնավաճառ, անձնավաճառ, սիրավաճառ, անառակ, անբարոյական, լիրբ, բոզ, փչացած, շնացող, անզգամ, ցոփ, կաթոտ, թեթևաբարո, պագշոտ, ախտաբույծ, ախտասեր, ախտամոլ, զազրասեր, զազրամոլ, հեշտամոլ, հեշտասեր, պղծամոլ, պղծասեր, տռփամոլ, տռփասեր, ցանկասեր, ցանկամոլ, ցոփամոլ, ցոփասեր, (հնց․)՝ խենեշ, հայրատ, ճակաճան, խառնակ, խառնագնաց, խառնակյաց, շնամիտ, շնացյալ, բղջախոհ, մախազ, սեղեխ, վարձակ, աղիճ, մելոմագնաց, վայրագնաց, գիջասեր, գիջամոլ, գիջակենցաղ, բազմասեղեխ, բազմահոմանի, անձնարմատ, խեղաբարո, (ժղ․)՝ ծախու, ծախվող, (գվռ․)՝ հրապարակ, փոստալ, ջլթիկ, թեթև վարքի տեր, ի նոցանե, առու թռչող, առու թռած, դուրս ընկած, աչքը դուրս, ոտքը դուրս, ծամը կտրած, փեշից կորած
  1. պոռնկի լաց լալ - կեղծ լաց դնել
Բաղադրյալ բառեր
Թարգմանություններ